Մենյու

Հետևեք մեզ

      

Mtisambebi.ge

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից
Բաթումիի նավահանգստում ռուսական ընկերության նավթամթերքով բեռնված նավ է կանգնած Լուրեր

Բաթումիի նավահանգստում ռուսական ընկերության նավթամթերքով բեռնված նավ է կանգնած

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հաստատել է, որ Բաթումիի նավահանգստում կանգնած է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերության նավթամթերք տեղափոխող նավ։ «Մթավարի» ալիքը երեկ հայտնել է, որ թուրքական դրոշով լողացող բեռնատար նավը բեռնված է եղել «Ռոսնեֆտ» ընկերությանը պատկանող շուրջ 30 հազար…

«Ղազբեգի» մաքսակետը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Լուրեր

«Ղազբեգի» մաքսակետը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնում են, որ Դարիալի կիրճում ստեղծված ծանր օդերևութաբանական իրավիճակի պատճառով «Ղազբեգի» մաքսային անցակետում դադարեցվել են մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը։ Հորդառատ անձրևների պատճառով վնասվել է Վրաստանը Ռուսաստանին կապող միջազգային նշանակության ճանապարհի 165 կմ հատվածը։

Մառնեուլիում պատշգամբի փլվելու հետևանքով 2 կին է մահացել Լուրեր

Մառնեուլիում պատշգամբի փլվելու հետևանքով 2 կին է մահացել

Մառնեուլիում հինգ հարկանի շենքի հինգերորդ և չորրորդ հարկերի պատշգամբները փլուզվել են, ինչի հետևանքով երկու կին է մահացել, երկու երեխա՝ վիրավորվել։ Մահացածներից 26-ամյա կինը 8 ամսական հղի է եղել, սակայն բժիշկները կեսարյան հատման արդյունքում կարողացել են փրկել երեխայի կյանքը։

Ինչ է կորցնում Վրաստանը՝ չստանալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ Լուրեր

Ինչ է կորցնում Վրաստանը՝ չստանալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն արտոնություններին, որոնք Վրաստանը կորցրել է Եվրոպական միության թեկնածուի կարգավիճակ չստանալու պատճառով։ Դիվանագետը բացատրում է, որ ամենաշոշափելի գործիքներից մեկը, որը հասանելի կլիներ Վրաստանի համար, եթե վերջինս ստանար թեկնածուի կարգավիճակ՝…

Ինչ են պահանջում ցուցարարները իշխանությունից Լուրեր

Ինչ են պահանջում ցուցարարները իշխանությունից

«Մեր իշխանությունն անտեսել է վրաց ժողովրդի կամքը, բնակչության 85 տոկոսի կամքը։ Մեր կառավարությունը ոտնահարել է սահմանադրությունը»,- հունիսի 24-ին խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է «Ամոթ» շարժման առաջնորդներից Շոթա Դիղմելաշվիլին։

Հրաժարական տալ չեմ պատրաստվում. Ղարիբաշվիլի Լուրեր

Հրաժարական տալ չեմ պատրաստվում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած ճեպազրույցում ասել է, որ իր հրաժարականի հարցը տեղին չէ, քանի որ նա ժողովրդից ստացել է «հստակ մանդատ»՝ ծառայելու երկրին։

Այսօր Թբիլիսիում մեծամասշտաբ հանրահավաք կանցկացվի Լուրեր

Այսօր Թբիլիսիում մեծամասշտաբ հանրահավաք կանցկացվի

Այսօր Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց կանցկացվի «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքը։ Ակցիան կազմակերպել են «Ամոթ» շարժումը և այլ քաղաքացիական ակտիվիստներ։

Պատրաստ ենք կատարել բոլոր առաջնահերթությունները՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար. Ղարիբաշվիլի Լուրեր

Պատրաստ ենք կատարել բոլոր առաջնահերթությունները՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 23-ը պատմական օր է համարել Վրաստանի համար։

Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ թեկնածուի կարգավիճակ, Վրաստանը՝ հեռանկար Լուրեր

Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ թեկնածուի կարգավիճակ, Վրաստանը՝ հեռանկար

Եվրոպական միության խորհուրդը որոշում է կայացրել ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ իրականացվեն սահմանված առաջնահերթությունները։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Պարտադիր բարեփոխումներից հետո Վրաստանը նույնպես պետք է թեկնածու դառնա. ԵԽ Լուրեր

Պարտադիր բարեփոխումներից հետո Վրաստանը նույնպես պետք է թեկնածու դառնա. ԵԽ

Եվրոպական խորհրդարանն այսօր ձայների 529 կողմ, 45 դեմ հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրների կառավարություններին «առանց հետաձգման» Ուկրաինային և Մոլդովային Եվրոպական միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։

გვერდი 11 სულ 27
Ետ