Նա նշել է հանրահավաքի հիմնական պահանջը, այն է՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա կառավարության հրաժարականը մինչև հուլիսի 3-ը։
«Մենք ներկայացնում ենք վրաց ժողովրդի պահանջը, վրաց ժողովրդի պայմանը, վրաց ժողովրդի վերջին կոշտ հայտարարությունը. Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տա և ազգային համաձայնությամբ ձևավորի կառավարություն, որը մինչև տարվա ավարտը կկատարի բոլոր 12 կետերը, որոնք նշված են ԵՄ-ի ռեկոմենդացիայում:
Մենք վերջնաժամկետ ենք տալիս իշխանությանը: Իշխանությունը մեկ շաբաթ ժամանակ ունի Բիձինա Իվանիշվիլիի կառավարությանը հեռացնելու և երկրորդ պայմանը կատարելու համար:
«Եթե իշխանությունը, անձամբ Բիձինա Իվանիշվիլին, ուշադրություն չդարձնի վրաց ժողովրդի կամքին, մենք այստեղ կգանք էլ ավելի շատ, քան այսօր ենք, քան հունիսի 20-ին էինք և ցույց կտանք նրանց վրաց ժողովրդի զայրույթը:
Նրա խոսքով, եթե այս պահանջը չկատարվի, ապա հուլիսի 3-ին խորհրդարանի դիմաց կանցկացվի հերթական հանրահավաքը, որը չի ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ «օլիգարխիան չի քանդվել»։ Դիղմելաշվիլիի խոսքով, վրաց ժողովրդի կամքը չի համընկնում օլիգարխի կամքի հետ, և, հետևաբար, ապաօլիգարխացումը գլխավոր խնդիրն է, առանց որի հնարավոր չի լինի Վրաստանի եվրաինտեգրումը։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։
Այդ առաջնահերթությունները (պայմանները) ներառում են ապաօլիգարխացման պարտավորության կատարումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։