Զբոսաշրջության ոլորտի ավելի քան 1200 սուբյեկտ կազատվի գույքահարկից
09:48 - 05 Հուլիս 2022Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ զբոսաշրջության ոլորտում (ինչպես նաև դրան հավասարեցված ոլորտում) աշխատող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են 2021 թվականի գույքահարկից, որը նախատեսվում է հայտարարագրել 2022 թվականին։