Գերատեսչության տվյալներով՝ համաճարակի պատճառած տնտեսական վնասների պայմաններում այս որոշումը հատկապես խթանող ազդեցություն կունենա փոքր և միջին բիզնեսի վրա։
Արտոնությունից կօգտվի ավելի քան 1200 հարկատու, իսկ վճարվելիք գումարը կազմում է մոտավորապես 40 մլն լարի։ Արտոնությունից օգտվող գործունեությունը ներառում է հետևյալ ուղղությունները՝
- հյուրանոցներ և նմանատիպ կացարաններ,
- հանգստի և կարճաժամկետ կացարանի այլ հարմարություններ,
- ռեստորաններ և շարժական սննդի գործողություններ,
- ըմպելիքների սպասարկման գործունեություն,
- տուրիստական գործակալություններ, տուրօպերատորներ և ամրագրման այլ ծառայություններ և հարակից գործողություններ:
Հարկային արտոնությունը տարածվում է նաև վարձակալության, լիզինգի կամ նման այլ ձևով փոխանցված գույքի վրա, եթե այդ գույքն օգտագործվում է նաև վերը նշված գործունեության մեջ:
«Արտոնությունից օգտվելու համար հարկ վճարողները ներկայացնելու են գույքահարկի տարեկան հայտարարագիրը, որտեղ կնշվի հարկումից ազատված համապատասխան գույքը։ Փոփոխությունը չի նախատեսում գույքահարկից ազատում որպես ընթացիկ վճար, և ձեռնարկությունները/կազմակերպությունները վճարելու են նախորդ հարկային տարվա տարեկան հարկի գումարը։
Կոչ ենք անում հարկ վճարողներին հաշվի առնել, որ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված սահմաններում պատասխանատվություն կկրեն պետությանը պատճառված վնասի համար»,- հայտնում են Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։