Մենյու

Հետևեք մեզ

      

Mtisambebi.ge

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից
Պետդեպարտամենտի խոսնակ՝ Նեդ Փրայս Լուրեր

Պետդեպարտամենտն իր աջակցությունն է հայտնել Վրաստանում ԱՄՆ դեսպանին

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Վրաստանի հարցով սկսված ճեպազրույցում հայտարարել է, որ ապատեղեկատվությունը և Քելի Դեգնանի կամ նրա թիմի վրա անձնական հարձակումները չեն համապատասխանում գործընկերների միջև հարաբերություններին: Նա լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին:

Վրաստանի նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլի Լուրեր

Զուրաբիշվիլին կարծում է, որ իշխանության ներկայացուցիչները պետք է այցելեն Բրյուսել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ, որից հետո ճեպազրույց է ունեցել պատվիրակության նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի հետ։

Աբասթումանիի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականը Լուրեր

Աբասթումանիի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականը

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն ստուգել է Աբասթումանիի շրջանցիկ ճանապարհի 16 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքները և հայտարարել, որ ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև 2023 թվականի ավարտը։

Թուրքիան Վրաստանի պաշտպանության ուժերին լոգիստիկ տեխնիկա է փոխանցել Լուրեր

Թուրքիան Վրաստանի պաշտպանության ուժերին լոգիստիկ տեխնիկա է փոխանցել

Թուրքիան Վրաստանի պաշտպանության ուժերին լոգիստիկ տեխնիկա է փոխանցել: Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկատվություն է հրապարակել թուրքական արտադրության HIDROMEK-ի 8 միավոր մինի էքսկավատոր-բեռնիչ տրակտորի փոխանցման մասին։

Անտառային գործակալությունը զգուշացնում է քաղաքացիներին Լուրեր

Անտառային գործակալությունը զգուշացնում է քաղաքացիներին

Ազգային անտառային գործակալությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել անտառում անվտանգության կանոնները և ենթարկվել արգելքնեին, որոնք գործում են տարածքում պիկնիկի վայրեր կազմակերպելու և խարույկ վառելու դեպքում։

Հայոց լեզվի ուսուցիչները վաղը առաջին անգամ առարկայական քննություն կհանձնեն Լուրեր

Հայոց լեզվի ուսուցիչները վաղը առաջին անգամ առարկայական քննություն կհանձնեն

Հուլիսի 6-ից Վրաստանում միասնական ազգային քննություններին զուգահեռ ընթանում են նաև ուսուցիչների որակավորման քննությունները: Վաղը՝ հուլիսի 20-ին Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները առաջին անգամ առարկայական քննություն կհանձնեն։ Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցներում Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները մինչ այս պահը նման հնարավորություն…

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի և մահերի թիվը շարունակում է աճել Լուրեր

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի և մահերի թիվը շարունակում է աճել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տեղեկությամբ՝ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում (հուլիսի 10 - հուլիսի 17) երկրում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է հաստատվել: Նույն ժամանակահատվածում վարակից բուժվել է 4 764 մարդ, մահացել` 7-ը:

ԵՄ-ն կկրկնապատկի Ադրբեջանից գազի մատակարարումը Լուրեր

ԵՄ-ն կկրկնապատկի Ադրբեջանից գազի մատակարարումը

Հուլիսի 18-ին, Ադրբեջանի և Եվրոպական միության միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը Բաքվում ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Գյուղատնտեսական հողերում բուսական մնացորդները այրելու համար տուգանք կկիրառվի Լուրեր

Գյուղատնտեսական հողերում բուսական մնացորդները այրելու համար տուգանք կկիրառվի

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակչությանը, որ գյուղատնտեսական նշանակության հողերում բուսական մնացորդները այրելու վնասակար պրակտիկան, որը առ այսօր ֆերմերները օգտագործում են՝ վտանգ է ներկայացնում քամապաշտպան շերտերի և տարածքին մոտ ենթակառուցվածքների համար, հանգեցնում է հողի…

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար՝ Օթար Շամուգիա Լուրեր

Կառավարությունը Ռաճայի ազգային պարկ կստեղծի, տարածքը ավելի քան 50 հա

Վրաստանի կառավարությունը այսօր՝ հուլիսի 18-ին կայացած նիստում հավանություն է տվել «Ռաճայի պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է Ռաճայի ազգային պարկի ստեղծում 50 894 հա տարածքի վրա՝ Օնիի մունիցիպալիտետում։ Ինչպես նաև որոշվել է Ուծերի, Գլոլի, Ճիորա,…

გვერდი 4 სულ 27
Ետ