«Լոգիստիկ տեխնիկայի փոխանցումն իրականացվել է 2019 թվականին Թուրքիայի Հանրապետության հետ ստորագրված ռազմական ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում»,- նշվում է ՊՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։
Գերատեսչությունում նշում են, որ տեխնիկայի արժեքը կազմում է 404,8 հազար ԱՄՆ դոլար։
«Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև 2019 թվականին ստորագրված ռազմական ֆինանսական համագործակցության համաձայնագիրը նախատեսում է 100 միլիոն թուրքական լիրայի դրամաշնորհ հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ 5 տարի ժամանակահատվածում»,- հավելյալ նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։