Ֆերմերների կողմից առաջացրած արհեստական հրդեհները զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը և նպաստում անապատացմանը:
Ըստ Բնապահպանական վերահսկողության վարչության գյուղատնտեսական նշանակության հողերի վրա բուսական մնացորդների այրումն օրենքով արգելված է։
Հանցագործությունը, կախված հանգամանքներից, նախատեսում է տուգանք 500-ից 1300 լարիի չափով, որին ավելացվում է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։
Բնապահպանական վերահսկողության վարչության համապատասխան ծառայության աշխատակիցները խստորեն վերահսկելու են այն տարածքները, որտեղ առկա է նմանատիպ գործողություններ կատարելու վտանգ։ Օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացվեն օրենքով նախատեսված միջոցառումներ։
Վիճակագրության համաձայն՝ որոշ ֆերմերների անպատասխանատու գործողությունների պատճառով գյուղատնտեսական մնացորդների այրման հետևանքով առաջացած հրդեհի հետևանքով այրվել է տասնյակ հեկտար վարելահողեր, ոչնչացվել են մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ քամապաշտպան շերտեր։