Գործակալությունը նշում է, որ անտառային հրդեհների հիմնական պատճառը մարդկային անփութությունն է։
«Ամառը, պայմանավորված օդի բարձր ջերմաստիճանով, հրդեհավտանգ շրջան է։ Վիճակագրության համաձայն՝ անտառային հրդեհների հիմնական պատճառը մարդկային անզգուշությունն է, որը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։
Պետական անտառի տարածքում արգելվում է կրակ վառել ծառերի ճյուղերի տակ, երիտասարդ անտառներում, հին հրդեհների վայրերում, անտառի վնասված հատվածներում (անտառային հրդեհի կամ կոտրված հատվածներում), անտառի տարածքում որտեղից չի մաքրվել արտադրության թափոններ և չոր խոտով ծածկված տարածքներում:
Անտառային ֆոնդի մնացած տարածքում կրակ վառել թույլատրվում է կոնկրետ վայրի նախնական կազմակերպման դեպքում։ Խարույկի նախնական կազմակերպումը ենթադրում է դյուրավառ նյութերի (խոտ, չոր խոտ, տերևներ) մաքրում հրդեհի կենտրոնից 1,5 մետր շառավղով»,- նշում են Անտառային գործակալությից։
Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն՝ անտառներում հրդեհային անվտանգության պահանջների խախտումը, որը հանգեցրել է անտառում հրդեհի առաջացմանը կամ որոշակի տարածքի վրա դրա տարածմանը, ինչպես նաև անտառի ոչնչացմանը կամ վնասմանը ենթադրում է տուգանք 300-ից 500 լարիի չափով:
Անտառում անզգուշության հետևանքով բռնկված հրդեհի դեպքում օրենքը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 8 տարի ժամկետով։