Նրա խոսքով՝ հրաժարականի դիմումը ԱԳ նախարարին ներկայացրել է ավելի վաղ՝ մայիսի 1-ին, որն ուժի մեջ է մտել այսօրվանից:
«Իմ հրաժարականի որոշմանը նախորդել է արտաքին գործերի նախարարության մշտական ճնշումն իմ նկատմամբ դեսպանի պաշտոնում նշանակվելու առաջին օրվանից։
Հաշվի առնելով, որ ես վերջին 25 տարին անցկացրել եմ Ֆրանսիայում և ունեմ Ֆրանսիայի քաղաքացիություն, երբ ընդունեցի այդ պաշտոնը, չէի կարծում, որ իմ մասնագիտական ուղին արտասահմանում և իմ քաղաքական անկողմնակալությունը անընդունելի կլինի Վրաստանի կառավարության համար։
Առաջին իսկ օրվանից ականատես եղա դեսպանատան մի շարք լուրջ խախտումների և կառուցվածքային սխալների, որոնք էապես վնասեցին Ֆրանսիայում Վրաստանի ներկայացուցչության շահերին և իմիջին։
Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ ես ստիպված կլինեմ կատարել իմ գործառույթը մշտական չարաշահումների, զրպարտության, ճնշման, ոտնձգությունների և սպառնալիքների համատեքստում, որը բխում է համակարգում արմատացած կլանային գործելակերպից, որը հակասում է իմ կողմից պաշտպանված արժեքներին և այն նպատակներին ու ձգտումներին, որոնք ես ունեմ Վրաստանի նկատմամբ։
Ես խորապես հավատում եմ, որ իրավական պետության համար անընդունելի վերոնշյալ գործողությունները չեն արտացոլում վրացական հասարակության իրականությունը։ Մեր հասարակության ձգտումները հիմնված են ազատության և արդարության արժեքների վրա՝ այն արժեքները, որոնք հիմնարար և անբաժանելի են Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, և որոնք մեզ պարտավորեցնում են լինել միասնական և պատասխանատու»,- գրել է Կատուկիան։
Նախկին դեսպանի խոսքով՝ Վրաստանի դիվանագիտական ծառայությունը կանգնած է զգալի կադրային և կառուցվածքային խնդիրների առաջ, ինչը խոչընդոտում է երկրին արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնել։
Վրաստանի ԱԳ նախարարությունը թեմայի վերաբերյալ դեռևս հայտարարություն չի տարածել: