Այսօրվանից քննությունները կսկսվեն Վրաց լեզու և գրականություն առարկայից և կավարտվեն հուլիսի 22-ին՝ Քաղաքացիական կրթության քննությամբ:
1+4 ծրագրով ԲՈՒՀ-եր ընդունվող դիմորդներն Ընդհանուր ունակությունների քննությունը կհանձնեն հուլիսի 19-ին:
Հուլիսի 6-ին կանցկացվի ուսանողների դրամաշնորհային մրցույթը:
Ընդհանուր մագիստրոսական քննությունները տեղի կունենան հուլիսի 26-ին և 27-ին:
Ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող դիմորդների քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ից:
Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ դիմորդները քննական կենտրոն ներկայանալիս իրենց հետ անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և A4 ձևաչափի քննաթերթիկ, հակառակ դեպքում նրանց թույլ չի տրվի մասնակցել քննությանը:
Նշենք, որ ԿԳ նախարարության որոշմամբ՝ քննական կենտրոններում դիմակ կրելու պարտավորությունը հանվել է, ինչպես նաև վերացվել են համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: