Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ մաքսակետը չի համաձայնել ընդունել մաքսային բեռը և հնարավորություն չի տվել պատժամիջոցները շրջանցել:
«Այդ մասին շատ շահարկումներ եղան։ Ցավոք սրտի, այնպես է պատահում, որ ցանկացած հարց, որը կարող է առնչվել պատժամիջոցներին, հաճախ դառնում է սխալ մեկնաբանության առարկա։ Մասնավորապես, փաստ է, որ Բաթումիի նավահանգիստ է մուտք գործել նավ, որը պայմանագիր է ունեցել պատժամիջոցների տակ գտնվող ընկերության հետ և տեղափոխել է այդ ընկերության բեռը։
Մենք արդեն ուսումնասիրել ենք փաստաթղթերը, ուստի մաքսային մարմինները որոշում են կայացնում ըստ իրենց պատասխանատվութան։
Վրաստանում պատժամիջոցների շրջանցման կամ խախտման դեպքեր չեն գրանցվել։ Այս դեպքում էլ այդպես կլինի։
Ինչ-որ մեկը կարող է ցանկանալ նման ապրանքներ բերել Վրաստան, դուք ինքներդ կարող եք պարզել դրանց մոտիվացիան, հարցնել սեփականատիրոջը, բայց Վրաստանի պետական կառույցները գործում են առավելագույն պատասխանատվությամբ։
Այսօր մաքսային մարմինները ոչ մի համաձայնություն չեն տվել նման բեռ ընդունելու համար։ Հետևաբար, առանց մաքսայինի համաձայնության, բեռը չի կարող մտնել Վրաստան»,- ասել է Դավիթաշվիլին։
«Ռոսնեֆտ»-ը ռուսական նավթագազային խոշորագույն ընկերությունն է, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է պետությանը: «Մթավարի» հեռուստաընկերությունը երեկ հայտնել է, որ վրացական կողմը փորձել է փոխել բեռի ծագումն ու այն ուղարկել Եվրոպա։