Բանաձևի համաձայն՝ Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի «այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը կիրականացնի»՝ Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները:
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կառավարություններին «հստակորեն հայտնել իրենց քաղաքական որոշումը՝ իրականացնելու իրենց ժողովրդի եվրոպական նկրտումները» և արագացնել բարեփոխումները՝ հնարավորինս արագ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար։
«Ուկրաինացիները, մոլդովացիները և վրացիներն արժանի են ապրելու ազատ, ժողովրդավարական և բարգավաճ երկրներում, որոնք եվրոպական ընտանիքի հպարտ և հավատարիմ անդամներ են»,- ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները։
Նրանք կոչ են անում Եվրոպական խորհրդին կատարել առաջին կարևոր քայլը այս երեք երկրների քաղաքացիների լեգիտիմ ձգտումների իրականացման ուղղությամբ։
Բանաձևում ասվում է, որ ԵՄ ընդլայնումն այլընտրանք չունի, որն առավել քան երբևէ աշխարհառազմավարական ներդրում է կայուն, ուժեղ և միասնական ԵՄ-ում։
Եվրոպական խորհուրդը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ որոշումը կկայացնի վերջնական կոնսենսուսով։