Ինչ գյուղատնտեսության ապահովագրական ծրագիր է գործում Վրաստանում
13:44 - 02 Հունիս 2022Վրաստանում գյուղատնտեսության ապահովագրական ծրագիրը գործում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից և նպատակ ունի զարգացնել ապահովագրական շուկան գյուղատնտեսության սեկտորում, աջակցել գյուղատնտեսական գործունեությանը, պահպանել այդ գործունեությամբ զբաղվողների եկամուտները և նվազեցնել ռիսկերը։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության «Գյուղական զարգացման գործակալության» կողմից։