Վրաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Սալոմե Զուրաբիշվիլիին։
Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկությամբ՝ նախատեսվում է նաև հանդիպում նախագահների ընդլայնված կազմով պատվիրակությունների ուղեկցությամբ։ Բացի այդ, նախագահները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնության համար մղվող պայքարում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: