«Համալսարանը հաշվի է առել ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակը և Թբիլիսիի հետ միասին վերջնական քննությունների համար ուսանողներին առաջարկել է երկու լրացուցիչ այլընտրանքային վայր՝ Քութայիսիում և Ախալցիխեում՝ ելնելով աշխարհագրական բաշխման սկզբունքից», - ասել է ԹՊՀ-ի ուսումնական գործընթացի կառավարման բաժնի ղեկավար Շոթա Փոթոլաշվիլին:
Այլընտրանքային քննական կենտրոններում ուսանողների գրանցումը ընթանում էր չորս օր շարունակ և ավարտվեց երեկ՝ մայիսի 30-ին, սակայն այս գործընթացը երկարաձգվեց մինչև հունիսի 1-ը։
«Ընդամենը 115 ուսանող է ցանկություն հայտնել քննություն հանձնել Քութայիսիի և Ախալցիխեի քննական կենտրոններում»,- երեկ ասել է Շոթա Փոթոլաշվիլին։
Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները վերջին ամիսներին ցույցեր են անցկացնում՝ բողոքելով, որ բնակարանների վարձավճարների թանկացման պատճառով ուսանողներն այլևս չեն կարող ապրել մայրաքաղաքում և համալսարանում դասախոսություններ հաճախել։
Մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո ԹՊՀ-ը բավարարեց ուսանողների խնդրանքը, որը վերաբերում էր ուսումնական գործընթացը խառը (հեռավար և առկա) ձևաչափով շարունակելուն:
Ուսանողները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել և պահանջում են հանդիպում ռեկտորի հետ։ Վերջիններիս հիմնական պահանջը վերջնական քննությունները հեռավար կարգով հանձնելու հնարավորություն ստանալն է: