Քանի որ Վրաստանի ներկայիս անտառային ռեսուրսները դեռևս էներգիայի հիմնական աղբյուր են գյուղական բնակչության համար, «Կանաչ դրամաշնորհային ծրագիրն» աջակցում է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի զարգացմանը երկրում:
Ծրագիրը ներառում է էներգաարդյունավետ/վերականգնվող էներգիայի հետևյալ տեխնոլոգիաների համաֆինանսավորում՝ ջերմամեկուսացում, գործարանային վակուումային տիպի ջրատաքացուցիչ, արևային էներգիայով աշխատող պարզ ջրատաքացուցիչ և օդատաքացուցիչ։
Համաֆինանսավորման ծավալները
- Արևային ջրատաքացուցիչի և օդատաքացուցիչի պարզ տեսակ՝ համաֆինանսավորման չափը կազմում է արժեքի մինչև 90%-ը, ոչ ավելի, քան 3000 լարի։
- Գործարանային վակուումային տիպի արևային ջրատաքացուցիչ՝ համաֆինանսավորման չափը կազմում է արժեքի մինչև 80%-ը, ոչ ավելի, քան 5000 լարի։
- Շենքի առաջին հարկի ջերմամեկուսացում՝ համաֆինանսավորման չափը կազմում է արժեքի մինչև 70%-ը, ոչ ավելի, քան 20000 լարի։
- Շենքի ամբողջական ջերմամեկուսացում. Համաֆինանսավորման չափը կազմում է արժեքի մինչև 60%-ը, ոչ ավելի, քան 25000 լարի։
Ծրագրի իրականացման տարածքը
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի հետևյալ մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Բորջոմիում, Դեդոփլիսծղարոյում, Ղազբեգիում, Քեդայում, Խուլոյում, Լագոդեխիում և Թեթրիծղարոյում։
Գնումներ
Ծրագրի շրջանակներում ապրանքներն ու ծառայությունները կարելի է ձեռք բերել Վրաստանում գրանցված ձեռներեցներից՝ ֆիզիկական/իրավաբանական անձանցից:
Ժամկետներ և պայմաններ
Հայտերն ընդունվում են 2022 թվականի մայիսի 18-ից մինչև 2022 թվականի հունիսի 10-ը։
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մունիցիպալիտետից կֆինանսավորվեն ծրագրի պայմաններին համապատասխան ներկայացված առաջին 50 հայտերը։ Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով հղումով՝ http://gmg.undp.rda.gov.ge/home: