«Եվրոպական խորհուրդը Վրաստանին տվել է Եվրոպական միության անդամ դառնալու եվրոպական հեռանկար։ Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր առաջնահերթությունները, որպեսզի շուտով ստանանք թեկնածուի կարգավիճակ։
«Շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային»,- գրել է Ղարիբաշվիլին Twitter-ում՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելին և Վիոլա ֆոն դեր Լեյենին։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։
Այդ առաջնահերթությունները (պայմանները) ներառում են ապաօլիգարխացման պարտավորության կատարումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։