Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն կարող իրականացվել։
Անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան պետական գերատեսչությունների հետ համակարգված աշխատանքի արդյունքում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Ղազբեգի» մաքսային անցակետի աշխատակիցներն ու ուղևորները տեղափոխվել են անվտանգ տարածք։
Եղանակի բարելավումից և վերականգնողական աշխատանքների ավարտից հետո «Ղազբեգի» մաքսակետը կվերադառնա բնականոն աշխատանքին, հետևաբար ուղևորների և բեռների տեղափոխումը կիրականացվի անխափան։
Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝Թերգի գետի վարարման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրին (չեզոք գոտի) վնասվել է 80 մետրանոց ճանապարհահատվածը։ Ըստ այդմ՝ այս հատվածով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։