Մենյու

Հետևեք մեզ

      

Mtisambebi.ge

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից
Հայտնի է հողերի անվճար գրանցման ժամանակացույցը ըստ մունիցիպալիտետների Լուրեր

Հայտնի է հողերի անվճար գրանցման ժամանակացույցը ըստ մունիցիպալիտետների

Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնած հողերի համակարգային գրանցման ծրագրի շրջանակներում՝ որոշվել է կոնկրետ մունիցիպալիտետներում կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ Աշխատանքները փուլ առ փուլ պետք է իրականացվեն 2022-2024 թվականներին։

Մարտի 1-ից կսկսվի մոլախաղից կախվածություն ունեցող անձանց ցուցակի ստեղծումը Լուրեր

Մարտի 1-ից կսկսվի մոլախաղից կախվածություն ունեցող անձանց ցուցակի ստեղծումը

Մարտի 1-ից կսկսվի ազարտային և/կամ շահումով խաղերից կախվածություն ունեցող անձանց տվյալների բազայի ստեղծումը։ Համապատասխան հրամանը ստորագրել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։ Կախվածություն ունեցող անձանց ցուցակը կկազմի Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող գործակալությունը՝ Եկամուտների ծառայությունը: Ցուցակում կթույլատրվի ներառել միայն Վրաստանի…

2021 թվականին Վրաստանում 5863 ՃՏՊ է տեղի ունեցել, այդ թվում 146-ը Սամցխե-Ջավախեթիում Լուրեր

2021 թվականին Վրաստանում 5863 ՃՏՊ է տեղի ունեցել, այդ թվում 146-ը Սամցխե-Ջավախեթիում

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում 5 863 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Վթարների ամենատարածված պատճառները հանդիպակաց երթևկության գոտի դուրս գալն է, վազանցի կանոնների խախտումը, արագության գերազանցումը և այլն։

Ինչ սահմանափակումներ կվերացվեն Վրաստանում մարտ ամսից Լուրեր

Ինչ սահմանափակումներ կվերացվեն Վրաստանում մարտ ամսից

Կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտ ամսից Վրաստանում կհանվեն կամ կմեղմացվեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված կանոնակարգերի մեծ մասը։

Երկրաշարժերի սիրտը – ռեպորտաժ Սամեբայից Լուրեր

Երկրաշարժերի սիրտը – ռեպորտաժ Սամեբայից

Վրաց-հայկական սահմանին գտնվող փոքր գյուղ Սամեբան ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ փետրվարի 13-ին այնտեղ տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց մեծ քաղաքները՝ Թբիլիսին, ինչպես նաև Բաթումին: Երկրաշարժից հետո տեղական իշխանությունից գյուղ են զանգահարել՝ զոհերի, վնասվածքների մասին տեղեկանալու։

Հունվարին միջազգային այցելուներից Վրաստանը 114 մլն դոլար է ստացել Լուրեր

Հունվարին միջազգային այցելուներից Վրաստանը 114 մլն դոլար է ստացել

Վրաստանում ամենաշատ գումար են ծախսել Ռուսաստանից, Ուկրաինայից և Թուրքիայից ժամանած այցելուները։ Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ այս տարվա հունվարի եկամուտը կազմել է 114 միլիոն դոլար, որը 104 միլիոն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն 2020 թվականի հունվարի համեմատ այն…

Վրաստանը՝ միայնակ ճանապարհորդությունների համար լավագույն երկրների շարքում Զբոսաշրջություն

Վրաստանը՝ միայնակ ճանապարհորդությունների համար լավագույն երկրների շարքում

Եթե ​​դուք այն մարդն եք, որը անհամբեր սպասում է, թե երբ է օտար վայր ժամանելուն պես՝ իրերը ինչ-որ տեղ դնելու և միանգամից սկսելու նոր արկածներ, կամ այն մարդը, որը սիրում է ոչ թե խմբով, այլ միայնակ ճանապարհորդել, ապա այս ցուցակը…

Մահվան քաղաք Լուրեր

Մահվան քաղաք

Ամենափոքրը 24 տարեկան էր, ամենամեծը՝ 72։ Փոքր քաղաքում տեղի ունեցած նրանց պատմությունները, մնացած Վրաստանին, այն էլ մի քանի օրով, հասնում են հիմնականում այն ​​ժամանակ, երբ դժբախտություններ են տեղի ունենում: Հետո և՛ երկիրը, և՛ Տղիբուլին վերադառնում են բնականոն կյանքին։ Կյանք, որի…

Ինչ է սպասվում Ջավախեթիում դիալիզի անհրաժեշտություն ունեցող պացիենտներին Լուրեր

Ինչ է սպասվում Ջավախեթիում դիալիզի անհրաժեշտություն ունեցող պացիենտներին

Սուր երիկամային անբավարարություն ունեցող պացիենտները Ախալքալաքից և Նինոծմինդայից, մոտակա կլինիկայում համապատասխան բուժօգնություն ստանալու համար, ստիպված են շաբաթական երեք անգամ ավելի քան 180 կմ ճանապարհ անցնել։ Նրանց մի մասը ստիպված տեղափոխվել է Թբիլիսի, Բորջոմի կամ Ախալցիխե։ Իսկ ավելի քան 40 մարդ,…

Մարտի 1-ից կառավարությունը սոցիալապես անապահովների զբաղվածության ծրագիր կսկսի Լուրեր

Մարտի 1-ից կառավարությունը սոցիալապես անապահովների զբաղվածության ծրագիր կսկսի

Կառավարությունը մտադիր է մարտի 1-ից սկսել լայնածավալ ծրագիր, որը ենթադրում է կենսապահովման նպաստ ստացող աշխատունակ անձանց հասարակական աշխատանքներում զբաղվածության ապահովում։ Ծրագրի համաձայն՝ աշխատողի աշխատավարձը կկազմի 300 լարի, իսկ նրա ընտանիքի կենսապահոման նպաստ ստանալու իրավունքը կպահպանվի 4 տարվա ընթացքում։ Անապահով ընտանիքի…

გვერდი 21 სულ 27
Ետ