Համակարգային գրանցման շրջանակներում քաղաքացիները անվճար կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝
- Հողամասերի կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքներ,
- Իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
- Գործարքի կողմերի ստորագրությունների վավերացում,
- Նոտարական միջնորդություն,
- Հողամասի սեփականության իրավունքի ճանաչում,
- Փաստերի շարադրում,
- Հողամասի գտնվելու վայրի, իրավունքը հավաստող փաստաթղթի հետ նույնականացման հաստատում,
- Հողամասի սեփականության և դրա փոփոխությունների գրանցում։
Հողերի համակարգային գրանցման շրջանակներում կոնկրետ վարչական միավորումներում կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքների իրականացման ժամանակացույցը։
Ըստ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության, կադաստրային աշխատանքների մեկնարկի կարգը որոշվել է հետևյալ չափորոշիչներով՝ գրանցված տարածքների քանակը, գրանցման ենթակա հողամասերի քանակը, բնակչության քանակը, աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները։ Գործակալության տեղեկատվությամբ՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հողերի 1/3-ը գրանցված չէ։