«Այս ընթացքում նա կարող է փոխել որոշումը և կրկին դիմել Զբաղվածության գործակալությանը կամ Սոցիալական ծառայությունների գործակալությանը»,- այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, Լևան Դավիթաշվիլիի ղեկավարությամբ, ծրագիրը մշակող թիմը եղել է եվրոպական մի քանի երկրներում՝ ծանոթանալու պրակտիկային։
«Լավ ուսումնասիրել ենք, թե ինչպես է այս նախաձեռնությունն աշխատել Եվրոպայում և այսօր պատրաստ ենք սկսել այս նախաձեռնությունը։ Մեր հիմնական խնդիրը աղքատության հաղթահարումն ու աշխատատեղերի ստեղծումն է։ Մենք պետք է փոխենք սոցիալական քաղաքականությունը, և քաջ գիտակցում ենք, որ աղքատության դեմ պայքարի միջոցը նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Ուստի այս տարվանից պետք է ակտիվ զբաղվածության քաղաքականություն սկսենք։ Սա է լինելու մեր հիմնական աշխատանքը։
Մինչ օրս առկա սոցիալական քաղաքականությունը, պետք է ասել, որ աշխատունակ սոցիալապես անապահով քաղաքացիների դրդել է անգործության։ 600 հազար սոցիալապես անապահով քաղաքացիներից ավելի քան 200 հազարը աշխատունակ են։ Այսինքն՝ 200 հազար աշխատունակ քաղաքացի ներգրավված չէ մեր երկրի շինարարության և տնտեսության մեջ և բացարձակապես դեմոտիվացված են օրինական աշխատանքի ընդունվելու համար»։
Վարչապետի խոսքով՝ հանրային աշխատանքներ կստեղծվեն հատուկ թիրախային խմբերի համար և կներառեն այնպիսի աշխատանք, որը կարող է կատարել ցանկացած որակավորում ունեցող անձ։
Այս ծրագրից կօգտվեն 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքի սոցիալական նպաստ ստացող աշխատունակ մարդիկ, որոնք չունեն հաշմանդամի կարգավիճակ կամ առողջական լուրջ խնդիրներ։ Մեր կանխատեսմամբ՝ ընդհանուր հաշվով 200 հազար մարդ աշխատանք կուենենա։
Առաջին փուլում մունիցիպալիտետները, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը և մյուս նախարարությունները մոբիլիզացնելու են մինչև 50 000 թափուր աշխատատեղեր: Այս տարի մենք կարող ենք նույնիսկ գերազանցել 100 000-ը: Այս դեպքում մենք լիմիտ չունենք։
Ծրագիրը կիրականացվի Զբաղվածության պետական գործակալության կողմից, և շահառուն հնարավորություն կունենա ընտրելու կամ հանրային աշխատանքը, կամ աշխատաշուկայում իր հմտություններին, փորձին և մասնագիտական զարգացմանը համապատասխան աշխատատեղը: Եթե շահառուն աշխատում է ոչ ֆորմալ հատվածում, որպեսզի տեղի ունենա աշխատանքի գրանցում, կամ վերջինս ներգրավվի մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ենթածրագրերին»:
Սոցիալական ծառայության գործակալության 2022 թվականի հունվարի տվյալների համաձայն՝ Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում 648 176 մարդ (175 716 ընտանիք):
Վրաստանում Մեստիան ամենաաղքատ շրջանների շարքում առաջինն է՝ այստեղ ապրող բնակչության 71.5%-ը ֆինանսական օգնություն է ստանում (6 650 մարդ): Մեստիային հաջորդում են Ամբրոլաուրին` 51.2%, Լենտեխին` 51.0%, Օնին` 49.5%, Քեդան` 47.9%, Խուլոն` 44.0%, Դմանիսին` 41.3, Զուգդիդին` 40.9%, Խարագաուլին` 39.6%, Շուախևին` 38.4%, Թետրիծղարոն` 37,1% և Ճիաթուրան՝ 35,4%: Այս մունիցիպալիտետներից շատերում «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները ՏԻՄ ընտրություններում հաղթել են հենց առաջին փուլում՝ Լենտեխիում (78.936%), Թետրիծղարոյում (65.198%), Մեստիայում (64.164%), Ամբրոլաուրիում (59.557%), Խարագաուլիում (57.511%) և Քեդայիում (57.18 %)։