Օտարերկրյա այցելուների կողմից ծախսված գումարը ըստ երկրների․
- Ռուսաստան - 18,7 մլն դոլար
- Ուկրաինա - 14,2 մլն դոլար
- Թուրքիա - 12,8 մլն դոլար
- Իսրայել - 9,1 մլն դոլար
- Սաուդյան Արաբիա - 5,1 մլն դոլար
- Հայաստան - 5 մլն դոլար
- Ադրբեջան - 4,9 մլն դոլար
- Իրան - 2,8 մլն դոլար
- Եվրոպական երկրներ - 13,6 մլն դոլար
- Այլ երկրներ - 27,9 մլն դոլար
2022 թվականի հունվարին Վրաստան է այցելել 199 393 միջազգային ճանապարհորդ, դրանցից՝ 163 615-ը զբոսաշրջային նպատակով։ Այցելությունների թիվը 2021 թվականի հունվարի համեմատ աճել է 471%-ով, թեև զգալիորեն պակաս է 2020 թվականի նույն ամսվա համեմատ։ 2020 թվականի հունվարին երկիր է մուտք գործել 363 614 զբոսաշրջիկ, իսկ միջազգային ճանապարհորդների ընդհանուր թիվը կազմել է 633 201։
Վրաստան ամենաշատ միջազգային այցելուներ են եկել հետևյալ 10 երկրներից․
- Թուրքիա - 31 775
- Ռուսաստան - 28 381
- Վրաստան (ոչ ռեզիդենտ) - 22 119
- Հայաստան - 19 606
- Ուկրաինա - 12 631
- Իսրայել - 8 240
- Ադրբեջան - 7 221
- Ղազախստան - 4 552
- Սաուդյան Արաբիա - 4 439
- Իրան - 4 083
Անցած տարի Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 881 271 միջազգային այցելություն, որից 1 577 463-ը եղել են զբոսաշրջիկներ։ Նախորդ տարի ստացված եկամուտները հասել են 1 244 941 միլիարդ դոլարի։
Եթե 2019-ին, 2020-ին և 2021-ին այցելուների մեծամասնությունը ժամանում էր ցամաքային ճանապարհով, ապա 2022-ի հունվարին օդային և ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործողների թիվը գրեթե հավասար է։
Վրաստանի զբոսաշրջության ոլորտում անկումը սկսվել է կորոնավիրուսի համաճարակի հայտարարումից հետո։ 2020 թվականի փետրվարի վերջից Վրաստանի կառավարությունը աստիճանաբար սահմանափակումներ մտցրեց և դադարեցրեց հաղորդակցությունը որոշ երկրների հետ, մարտի 18-ից ժամանակավորապես փակեց Վրաստանի սահմանները, իսկ մի քանի օրից երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։
2020 թվականի ամառվանից՝ սահմանափակումների աստիճանական վերացումով, երկիրը բացվեց օտարերկրյա այցելուների համար, թեև որոշ կարգավորումներ գործում են մինչ օրս։
Կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց մուտքը Վրաստան։ Կանոնակարգեր՝ ըստ Stopcov.ge-ի։
Օդային ճանապարհով - պահանջվում է ներկայացնել որևէ մեկը՝ պատվաստանյութի ամբողջական կուրսը հավաստող փաստաթուղթ (երկու չափաբաժին և մեկ չափաբաժին Johnson & Johnson-ի դեպքում), վերջին 100 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու (հաստատված դրական PCR թեստ) և ԱՀԿ-ի կողմից ավտորիզացիա տրված ցանկացած պատվաստանյութով մեկ դեղաբաժնով պատվաստվելը հաստատող փաստաթուղթ։ Վարակման և պատվաստման հաջորդականությունը նշանակություն չունի։ Հատկանշական է, որ պատվաստումից պետք է անցնի առնվազն 14 օր:
Ցամաքային և ծովային ճանապարհով մուտքի դեպքում պահանջները նույնն են, սակայն դրանց թվին է ավելանում նաև վերջին 72-ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական արդյունք ներկայացնելու պարտավորությունը։
Տարբեր կանոնակարգեր են կիրառվում այն օտարերկրացիների համար, որոնք Վրաստան են մուտք գործում առանց քովիդպատվաստանյութի։