Հավանաբար 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում կազմված բնութագրերը նշված է անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլիի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրված փաստաթղթում։
«Փաստաթուղթը մեզ թույլ տվեց համեմատել դրանում պարունակվող բնութագրերը 2020 թվականի սեպտեմբերից ԿԳՆ-ի կողմից պաշտոնանկ արված 112 տնօրենների ցուցակի հետ»,- ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» և «Արդար ընտրություններ» կազմակերպությունների վերջին ուսումնասիրության մեջ։
Ինչպես պարզվում է, տնօրենների գնահատումը կատարել են տեղական կրթական ռեսուրս կենտրոնները, «Վրացական երազանք» կուսակցությունը և ՊԱԾ-ը։
«Այս 112 անձանցից միայն 95 տնօրենի գնահատականն է եղել տրամադրված փաստաթղթերում։ Կրթական ռեսուրս կենտրոններն ազատված տնօրեններից միայն 29 հոգու վերաբերյալ են բացասական գնահատական տվել, իշխող կուսակցությունը՝ 80, իսկ ՊԱԾ-ը՝ 89։
Այս տվյալներից պարզ է դառնում, որ տնօրենների պաշտոնանկության համար որոշիչ են եղել ՊԱԾ-ի և իշխող կուսակցության գնահատականները, ինչը անօրինական և միանգամայն անընդունելի պրակտիկա է։
112 տնօրեններից 17-ի մասին փաստաթղթերում գնահատական չկա։ Նրանց վերաբերյալ նմանատիպ գնահատականներ հնարավոր է լինեն մեկ այլ փաստաթղթի տեսքով»,- կարդում ենք ուսումնասիրության մեջ։
Հետազոտության հեղինակները նշում են, որ ՊԱԾ-ը ուսումնասիրել է հանրակրթական դպրոցների տնօրենների, նրանց ընտանիքի անդամների կուսակցական գործունեությունը, հօգուտ կոնկրետ կուսակցության քարոզարշավին մասնակցելու դեպքերը և նշված տվյալների հիման վրա գնահատել տնօրենի պաշտոնում նշանակման նպատակահարմարությունը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» և «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությունները 2018 թվականի նախագահական և 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հետազոտություն են հրապարակել։ Ըստ կազմակերպությունների՝ հետազոտության արդյունքում բացահայտվել է «Վրացական երազանքի» օգտին ընտրողների ձայները անօրինական ճանապարհով մոբիլիզացնելու լայնածավալ սխեմա։
Ավելի մանրամասն՝ Ինչպե՞ս են կեղծվել ընտրությունները Վրաստանում. Հրապարակվել են նոր նյութեր