Հետազոտության հեղինակ հասարակական կազմակերպությունները ուսումնասիրել են Պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, «Վրացական երազանքի» նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Իոսեբ Գոգաշվիլիի փոխանցած փաստաթղթերը։ Ինչպես նշված է հետազոտության մեջ, խոսքը ელ-ფოსტის ეს მისამართი დაცულია სპამ-ბოტებისგან. ნახვისთვის უნდა გქონდეთ ჩართული JavaScript. էլեկտրոնային հասցեին ստացված և նույն հասցեից 2018-2019 թթ ուղարկված նամակագրությունների մասին է:
«Բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների և այլ քաղաքացիների մասին անձնական տվյալները հավանաբար հավաքագրվել են պետական գերատեսչությունների միջոցով՝հետագայում հավանաբար նրանց վրա ճնշում գործադրելու նպատակով։ Բացի այդ, ընտրություններում աջակցության դիմաց տարբեր պետական գերատեսչությունների միջոցով քաղաքացիներին տրամադրվել են նախապես պահանջված նպաստներ և այլ տեսակի արտոնություններ։
Ամբողջական սխեմայի մասշտաբը թույլ է տալիս ենթադրել, որ այս մեթոդներով ընտրական գործընթացին միջամտելու արդյունքում հնարավոր է եղել մեծ մասշտաբով մոբիլիզացնել ընտրողների ձայները հօգուտ իշխող կուսակցության։
Ավելի կոնկրետ՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները, օգտվելով տարբեր պետական գերատեսչությունների ծառայություններից, կոնկրետ անձանց առաջարկել են պայմանական պատժի վերացում, քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատում, կասեցված վարորդական իրավունքի վերականգնում, ընթացող քրեական գործերի վերաորակավորում, պատժի կրման պայմանների բարելավում, պարտադիր զինծառայության հետաձգում և այլն»,- նշում են հասարակական կազմակերպությունները։
Հետազոտության համաձայն՝ ընտրակաշառքի սխեմայի մեջ հավանաբար ներգրավված են եղել արդարադատության այն ժամանակվա փոխնախարար Գիորգի Պատարիձեն և Ալեքսանդր Խոջևանիշվիլին, ով ՆԳՆ գլխավոր տեսչության ղեկավարն էր։ Հետազոտության համաձայն՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի հունվար ամիսը ელ-ფოსტის ეს მისამართი დაცულია სპამ-ბოტებისგან. ნახვისთვის უნდა გქონდეთ ჩართული JavaScript. կայքից Գիորգի Պատարիձեին 1700 դատապարտյալի մասին տեղեկություն է ուղարկվել։
«Ինչպես երևում է նամակագրության և ուղարկված տվյալների վերլուծությունից, դատապարտված անձինք և/կամ նրանց ընտանիքի անդամները նախընտրական շրջանում աշխատել են ի շահ իշխող կուսակցության, իսկ կուսակցությունը նրանց տվյալները ուղարկել է Արդարադատության փոխնախարարին, դատարանի դատավճռով որոշված պայմանական պատիժը վերացնելու և դատվածությունը հանելու նպատակով:
«Վրացական երազանքի» ողջ երկրում գտնվող տարածքային շտաբներից հավաքագրված դատապարտյալների ցուցակները ներառում էին տարբեր հանցագործությունների համար պայմանական ազատազրկման դատապարտված դատապարտյալների ցուցակը։
Ցուցակներում սովորաբար նշվում էին նրանց անձնական տվյալները, կատարված հանցագործությունը, հարաբերական պատժաչափը, պայմանական պատժի ժամկետը և պահանջը՝ վերացնելը։ Ցուցակը կազմող անձանց նշումների սյունակում շատ դեպքերում նշվում էր, թե ինչ տեսքով է անձը օգնել կուսակցությանը և/կամ այլ լրացուցիչ տեղեկություններ»,- կարդում ենք ուսումնասիրության մեջ։
Հետազոտության համաձայն՝ բացի ელ-ფოსტის ეს მისამართი დაცულია სპამ-ბოტებისგან. ნახვისთვის უნდა გქონდეთ ჩართული JavaScript.ի նամակագրությունից, փաստաթղթերում կա նաև հավանաբար Մցխեթայի քաղաքապետի և «Վրացական երազանքի» շրջանային կազմակերպության ղեկավարի նամակը այն ժամանակվա գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի և «Վրացական երազանքի» տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեի հասցեին։ Շրջանային կազմակերպության ղեկավարը պահանջել է «պատշաճ օգնություն» ցուցաբերել 9 դատապարտյալի։
Տեղեկություններն ու ենթադրությունները ճշտելու համար, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում պայմանական պատժի չեղարկման խնդիրն օգտագործվել է ընտրողներին կաշառելու համար, հետազոտության հեղինակները դիմել են Պրոբացիայի ազգային գործակալություն և խնդրել վիճակագրություն՝ պատժի չեղարկման վերաբերյալ։
Ստացված տեղեկություններից պարզ է դառնում, որ պայմանական պատժի վերացման հարցերը քննող մշտական հանձնաժողովը 2018 թվականի նոյեմբերին դրական որոշում է կայացրել 1883 պայմանական պատժի վերացման և դատվածությունը հանելու մասին, իսկ դեկտեմբերին՝ 2227 որոշում, մինչդեռ մյուս ամիսներին ցուցանիշը շատ ավելի ցածր է։
«Հանձնաժողովը 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին աշխատել է հատուկ ռեժիմով, նոյեմբեր ամսին հավաքվել է 7 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 6 անգամ, մինչդեռ նախորդ ժամանակահատվածում հանդիպում էր ամիսը մեկ անգամ։ Արդյունքում՝ նույն ժամանակահատվածում նախորդ ամիսների համեմատ 50 անգամ ավելի շատ պայմանական պատիժը վերացնելու որոշումներ են կայացվել»,- ասվում է ուսումնասիրության մեջ։
Հետազոտության համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում վարորդական իրավունքի վկայականը կասեցված կամ իրավունքից զրկված մոտ 900 հոգու ցուցակ է ուղարկվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության ղեկավար Ալեքսանդր Խոջևանիշվիլիին։
«Այս դեպքում էլ գործողությունների սխեման նույնն է: Կուսակցության օգտին ձայներ մոբիլիզացնելու դիմաց «Վրացական երազանքը» պետք է կազմակերպեր այդ անձանց համար կասեցված/զրկած վարորդական իրավունքների վերականգնումը։ Հատկապես մեծ թվով դրական որոշումները վարորդական իրավունքի վերականգնման վերաբերյալ համընկնում են սխեմայի ժամկետի հետ։ 2018 թվականի նոյեմբերին տրված համաձայնությունները մի քանի անգամ գերազանցում են նախորդ և հաջորդ ամիսների ցուցանիշներին»,- կարդում ենք ուսումնասիրության մեջ։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ Իոսեբ Գոգաշվիլիի տրամադրած նյութերի թվում են եղել որոշ փաստաթղթեր, որոնք չեն առնչվում 2018 թվականի նախագահական ընտրություններին և վերաբերում են ավելի ուշ շրջանի։
«Ինչպես երևում է այս փաստաթղթերից, 2020 թվականին իշխող կուսակցությունը ՊԱԾ-ի հետ միասին բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների վերաբերյալ քաղաքական դոսյեներ է կազմել և կադրային քաղաքականություն վարելիս հիմնվել նշված տեղեկատվության վրա։ Ավելի կոնկրետ՝ փաստաթղթերը պարունակում են հանրային դպրոցների տնօրենների, կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարների, տարբեր բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների քաղաքական բնութագրումներ ու առաջարկություններ»,- ասված է ուսումնասիրության մեջ։
Ըստ ուսումնասիրության՝ 2020 թվականի աշնանից մինչև 2021 թվականի օգոստոսը կրթության և գիտության նախարարությունը պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո առնվազն 112 հանրակրթական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել։ Իոսեբ Գոգաշվիլիի տրամադրած փաստաթղթերում 112 տնօրեններից գնահատվել է 95-ը։ Կրթական ռեսուրս կենտրոնը 29 ազատված տնօրենի է բացասական գնահատել, իշխող կուսակցությունը՝ 80, Պետական անվտանգության ծառայությունը՝ 89։
«Այս տվյալներից երևում է, որ պետանվտանգության ծառայության և իշխող կուսակցության գնահատականները վճռորոշ նշանակություն են ունեցել տնօրենների պաշտոնանկության համար, ինչը հաստատվելու դեպքում ապօրինի և միանգամայն անընդունելի գործելաոճ է»,–ասվում է ուսումնասիրությունում:
Բացի այդ, ըստ հետազոտության, «Վրացական երազանքի» տարածաշրջանային առաջնորդները կուսակցության ղեկավարների հասցեին գրել են նամակ՝ խնդրելով տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին նախընտրական քարոզարշավի համար տեղափոխել կուսակցության շտաբ:
«Ակնհայտ է ուժային կառույցների օգտագործումը իշխող կուսակցության նպատակների համար, ինչը վկայում է խոշոր չափերի համակարգված պաշտոնեական հանցագործությունների կատարման մասին։ Նաև այդ գործողությունները խախտում են ընտրական օրենսգրքի պահանջները, ըստ որի՝ իրավապահ մարմինների աշխատակիցներն իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել և մասնակցել քարոզչությանը»,- նշում են հետազոտության հեղինակները։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» և «Արդար ընտրությունները» կարծում են, որ ուսումնասիրության մեջ բերված դեպքերը պարունակում են քրեական հանցագործությունների նշաններ, և անհրաժեշտ է, որ դատախազությունը հետաքննություն սկսի։
«Միևնույն ժամանակ, իշխող կուսակցությունը պետք է հստակ արտահայտի իր քաղաքական կամքը և հրաժարվի պետական ռեսուրսներից ընտրողներին կաշառելու, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին քաղաքական հիմքերով խտրականության ենթարկելու, իրավապահ մարմինների և այլ պետական մարմինների աշխատակիցներին նախընտրական քարոզչության մեջ ներգրավելուց և անօրինական ու արատավոր պրակտիկաներ»,- նշում են հետազոտության հեղինակները։