Կոբախիձեի խոսքով, պայմանների կատարման համար ի սկզբանե սահմանված վեցամսյա ժամկետի հիմքում տրամաբանություն չկար։
«Վեցամսյա ժամկետն աննախադեպ էր։ Նման բան երբևէ չի սահմանվել ոչ մի երկրի դեպքում, ես նկատի ունեմ պոտենցիալ թեկնածու կամ ասոցացված երկրները, իսկ մեր դեպքում անհասկանալի էր նաև, թե ինչու է անհրաժեշտ եղել նման վեցամսյա ժամկետ սահմանել։ Կարծես թե Եվրամիությունը և Եվրահանձնաժողովը հասկացել են այս ամենը և, ի վերջո, ամեն ինչ հետևել է այն տրամաբանությանը, որի մասին մենք խոսում էինք», ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
«Վրացական երազանքի» նախագահի կարծիքով՝ Վրաստանը ոչինչ չի կորցրել և վաղ թե ուշ կստանա թեկնածուի կարգավիճակ։
«Խոսքը գնում է 2023 թվականի մասին, երբ Եվրոպական միությունը կվերանայի իր որոշումը և մեծ շանս կա, որ 2023 թվականին մեզ թեկնածուի կարգավիճակ շնորհվի։
Կոբախիձեի խոսքով, իշխանությունը նախատեսել էր անդամակցության հայտ ներկայացնել 2024 թվականին և ակնկալում էր, որ թեկնածուի կարգավիճակ կշնորհվի երկու տարի հետո՝ ընդունված պրակտիկայից ելնելով:
«Սա էր պլանը՝ 2024-ին դիմել, 2026-ին ստանալ կարգավիճակ, թեև տեսնում եք, որ բոլոր դեպքերում այս գործընթացը կարագացվի: Մենք արդեն խոսում ենք 2023-ի մասին և հույս ունենք, որ հաջորդ տարի կստանանք թեկնածուի կարգավիճակ։ Հետևաբար մենք, իհարկե, ոչ մի պատմական շանս չենք կորցրել։ Սա շահարկում է»,- ասել է Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «խաղաղ միջավայրում կշարունակվի աշխատանքը»՝ 2023 թվականին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։