Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն վարույթ է ընդունել «Մթիս Ամբեբիի» հայցով և այն ճանաչել է թույլատրելի։ Դատավոր Լելա Միլդենբերգերը նախարարությանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել հայցի վերաբերյալ վարչական նյութերը։
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը ամենափակ գերատեսչություններից է և «Մթիս Ամբեբիի» ոչ մի խնդրանքի դեպքում հանրային տեղեկություն չի տրամադրում։
Իրավիճակը նախարարությունում չի փոխվել անգամ նախարարի փոփոխությունից հետո:
«Մթիս Ամբեբիի» տեղեկություններով՝ հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը կրիպտոարժույթի խոշոր ֆերմաներ ունեն, ինչի պատճառով՝այնտեղ սպառում են արտադրված էլեկտրաէներգիան և չեն մատակարարում պետական էլեկտրահամակարգին։ Հունիսի 5-ին հրապարակված նյութում մեր լրատվականը պատմում էր նման մեկ դեպքի մասին և ցույց էր տվել, թե ինչպես Խևսուրեթիի Ռոշկի ՀԷԿ-երի կասկադը լի՝ կրիպտոարժույթի խոշոր ֆերմաներով։
Արդեն չորս ամիս է, ինչ «Մթիս Ամբեբին» Էկոնոմիկայի նախարարությունից պահանջում է փաստաթղթեր՝ կապված Ծալկայի շրջանում գտնվող «Խրամհեսի 1» և «Խրամհեսի 2» ՀԷԿ-երի հետ կապված, մասնավորապես՝ ռուսական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիրը, պայմանագրում կատարված փոփոխությունները, տեղեկություն ներդրողի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման և պայմանների խախտման դեպքում արձագանքի մասին:
Էներգետիկայի նախկին նախարարի հրապարակայնորեն արված հայտարարությունների համաձայն՝ ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը երկու ՀԷԿ-երի համար մինչև 2011 թվականի նոյեմբերը պետք է վճարեր 104 մլն դոլար։ Ինչպես նաև «Ինտեր ՌԱՕ»-ն պարտավորվել է մինչև 2016 թվականը Խրամի գետի ավազանում կառուցել երեք նոր հիդրոէլեկտրակայան, որոնց դրվածքային հզորությունը կկազմի 90-100 ՄՎտ։ Ռուսական ընկերությունը նոր ՀԷԿ-երի կառուցման համար պետք է ներդներ 193 մլն դոլար։ «Ինտեր ՌԱՕ»-ն երեք նոր հիդրոէլեկտրակայաններից ոչ մեկը չի կառուցել։ «Ինտեր ՌԱՕ»-ի հիմնական բաժնետերը ռուսական «Ռոսնեֆտեգազ» պետական ընկերությունն է։ «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է Բորիս Կովալչուկը։ 2022 թվականի մարտի 11-ին նա ընդգրկվել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում։ Խորհրդի փոխնախագահը Դմիտրի Շուգաևն է, ով նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենն է։ 2022 թվականի մարտի 12-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ որպես ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա, նրա հանդեպ նույնպես պատժամիջոցներ են սահմանվել։ Շուգաևի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել նաև Ավստրալիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից: «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահը՝ ռուս օլիգարխ, նախկին պետական պաշտոնյա, ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինն է: 2022 թվականի փետրվարի 24-ին նա ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում, իսկ մարտի 10-ին նրա հանդեմ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Մեծ Բրիտանիան։