Իրակլի Ղարիբաշվիլին դեռ չի արձագանքել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու երեկվա Եվրահանձնաժողովի որոշմանը։ Նրա մեկնաբանությունը չի տարածվել նույնիսկ մամուլի ծառայության կողմից և որևէ սոցիալական ցանցում տեղ չի գտել։
Եվրահանձնաժողովը, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, խորհուրդ չի տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։ Հանձնաժողովը գտնում է, որ այս փուլում Վրաստանին միայն պետք է տրվի ԵՄ-ին անդամակցելու հեռանկար, ինչը նշանակում է, որ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ կլինի կատարել մի շարք պայմաններ։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը Եվրոպական խորհուրդը կընդունի հունիսի 23-24-ին և, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնի Եվրահանձնաժողովի կարծիքը։
Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ Վրաստանն ավելի շատ ակնկալիքներ ուներ Եվրահանձնաժողովից, իսկ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ թեկնածուի կարգավիճակ չստանալը «որոշ առումով, իհարկե, հիասթափեցնող է»։