«Որպեսզի երկիրը հաջողի և քաղաքականապես ձևավորվի, պետք է կառուցվածքային բարեփոխումների հստակ ճանապարհ սահմանվի դեպի ԵՄ։ Սա կլինի մի ճանապարհ, որը կուրվագծի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, որոնք կմիավորեն քաղաքացիական հասարակությանն ու կունենան լայն քաղաքական աջակցություն։
«Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս՝ նախքան Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալը, երկրին տալ եվրոպական հեռանկար, իսկ հետո տեսնել, թե որքանով է Վրաստանը բավարարում համապատասխան պայմանները»,- ասել է Լայենը։
Նույն ճեպազրույցում նա նշել է, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ։
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի խոսքով՝ Վրաստանի դեպքում կա առաջնահերթությունների ցանկ, որոնց հիման վրա հնարավոր կլինի թեկնածուի կարգավիճակ շնորհել։
«Քաղաքական բևեռացման ավարտ, երկրի բոլոր քաղաքական կուսակցությունների համագործակցություն և Եվրամիության օգնությամբ ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչում։ Մեզ առաջընթաց է պետք կոռուպցիայի դեմ պայքարում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Մեզ պետք է կատարյալ, ազատ մեդիա միջավայր։ Սա է մեր առաջարկությունները և հուսով ենք, որ խորհուրդը հաջորդ շաբաթ հաշվի կառնի մեր առաջարկությունները», - ասել է Վարհեյը: