«Մենք ոչինչ չունեինք, բացի սեփական ձեռքերից ու փորձից, բայց ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող էր ինչ-որ բան անել։ Մեծ գումար չենք ծախսել, ոչ էլ ունեինք։ Օգտոգործում էինք երկրորդական նյութեր, որոնք ավելի էժան էին: Աշխատող էլ չենք վարձել։ Ֆիզիկապես աշխատել ենք ինքներս՝ ես և ամուսինս և 3 երեխաներս։ Այսպես կառուցեցինք առաջին խրճիթը հյուրերի համար»,- ասում է 60-ամյա Լելա Ջափարիձեն, ով անչափ սիրահարված է Հեշկիլիին:
Հեշկիլին գյուղ է Մեստիայի մունիցիպալիտետում, Սվանեթիի Կովկասյան լեռների գլխավոր ջրբաժանի հարավային լանջին։ 2002 թվականին (մարդահամարի տվյալներ) այնտեղ ապրել է 87 մարդ։ Հետո գյուղը դատարկվել է։ Այժմ միայն Փիլփանիների ընտանիքն է այնտեղ ապրում։
Առաջին խրճիթին հաջորդել է երկրորդը, երկրորդին՝ երրորդը և այսպես, արդեն կարող են տեղավորել 25 հյուրի։ Հեշկիլիում էլեկտրականություն չկա, գյուղը խմելու ջուր չունի։ Այցելուների թվի աճի հետ միասին Փիլփանիները կանգնեցին մարտահրավերների առաջ։ Խնդիրները լուծելու համար դիմել են «Արտադրիր Վրաստանում» գործակալությանը դրամաշնորհ ստանալու համար։ Պետական ծրագրով գնել են գեներատոր, սառնարաններ՝ ապրանքը պահելու համար, ինչպես նաև խրճիթներն ապահովել ջրով։
Բիզնեսում ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր պարտականությունն ունի. «Իմ հարսը ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորն է, նա գովազդ է անում և այցելուներ է գրավում։ Ինձ հանձնված է խոհարարությունն և ֆինանսները: Ամուսինս ու որդիս շինարարությամբ են զբաղվում: Դուստրերս հյուրերի ընդունման և տեղավորման ուղղությամբ են աշխատում։ Բոլորս միասին երգում ենք։ Կազմակերպում ենք նաև երեկոյան համերգներ։ Նաև մեր ձեռքերով և տեղական նյութերով պատրաստում ենք նվերներ, փոքրիկ հուշանվերներ։ Հյուրերի հետ զրուցում ենք սվանական մշակույթի, ավանդույթների, պատմության մասին։ Ես շատ եմ պատմում Սվանեթիի մասին, թե ինչպես ենք եղել մինչ քրիստոնեությունը, ինչպես է առաջացել այն երգը, որը երգում եմ։ Պատմում եմ սվանական տան պատմության, սվանական խորհրդանիշների, սվանական բանահյուսության մասին՝ քանի երգ ունեինք, ինչի մասին են այս երգերը, որն է ծիսականը։ Երբեմն ես կարող եմ ինչ-որ բան ասել օտար լեզվով, եթե ոչ, մենք թարգմանիչ ունենք: Ներկայացնում ենք նաև խոհանոցը։
Մենք առաջարկում ենք էկոլոգիապես մաքուր արտադրանք, որը ինքներս ենք արտադրում, ինչպես նաև կաթնամթերք և բանջարեղեն։ Միսը նույնպես տեղական է։ Փորձում ենք մեր ստացած եկամուտն այստեղ պահել՝ Սվանեթիում և կախված չլինենք արտասահմանյան երկրներից ներկրվող ապրանքներից»,- ասում է Լելան։
Մեզ այցելում են Ամերիկայից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Թայլանդից և այլ երկրներից, բայց ամենից հաճախ վրացի այցելուների կգտնեք «Հեշկիլիի խրճիթում»։
«Պետք է ուրախանալ մարդկանց հետ շփվելիս։ Երբ նոր խումբ է գալիս, արդեն մտածում եմ, թե ովքեր են, ինչպես ենք դասավորելու։ Ուզում եմ այնպես դիմավորել, որ իրենց շատ լավ զգան, ինչպես իրենց տանը:
Կարևոր է, թե ինչպես եք դիմավորում, ինչպես եք ժպտում։ Հո ժպտալն էլ դժվար չէ՞։ Հյուրը պետք է զգա, որ դուք հոգ եք տանում իր մասին։
Ամեն ինչն իր մշակույթն ու ծանրաբեռնվածությունն ունի։ Ոմանց հետաքրքրում է որևէ կերակուր ինչպես է պատրաստվում։ Չպետք է ալարել, որովհետև նա դրա համար է գալիս։ Ամեն մեկը իր հետաքրքրությունն ունի։ Պետք է մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն»:
«Հեշկիլի խրճիթները» օրինակ են ծառայել մյուսներին։ «Մենք շատ ուրախ ենք այս առումով։ Ինչ ստեղծվել են «Հեշկիլիի խրճիթները», այստեղ շատերն են այցելում։ Գյուղում ուրիշներն էլ են սկսել շինարարություն անել։ Մի քանի խրճիթ է կառուցվել։ 7 ընտանիք վերադառնում է։ Ես ուզում էի ու ուզում եմ, որ սա խրճիթների քաղաք դառնա։ Երբ ես մեր խրճիթների անունը դրեցի «Հեշկիլի Սիթի», ասում էին ի՞նչ քաղաք, ասում էի որ քաղաք է լինելու, խրճիթների քաղաք։ Ոմանք նույնիսկ հյուրանոց են կառուցում»,- ասում է Լելան։
Փիլփանիների ընտանիքը որոշել է նույնիսկ ձմռանը մնալ Հեշկիլում, ինչի համար նրանք պատրաստվում է քարից խրճիթ կառուցել․ «Ուզում ենք այստեղ մնալ», - ասում են նրանք: