Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ տարիների ընթացքում՝ 2017 թվականից մինչև 2020 թվականը, պետական հատվածում աշխատողների աշխատավարձերը գործնականում երբեք չեն աճել։ Ղարիբաշվիլին կարծում է, որ դա մեծ սխալ էր։
«Եթե համեմատենք մասնավոր հատվածի և պետական հատվածի աշխատավարձերը, ապա ուշացումը զգալի է և պետք է շտկել։ Ուստի իմ հանձնարարությամբ եկող տարի՝ հունվարից, կսկսենք կարգավորել այն։ Հունվարին բոլոր պետական ծառայողների աշխատավարձը կբարձրացվի 10 տոկոսով։
Հիմա ֆինանսների նախարարը ներկայացրել է մեր տեսլականը, սահմանվել են չափորոշիչները, և այդ հարցը կարգավորվելու է հրամանագրով, ինչը նշանակում է, որ մինչև 2026 թվականը պետական ծառայողների աշխատավարձերը ամեն տարի բարձրանալու են առնվազն 10 տոկոսով։ Ընդհանուր առմամբ մոտ 50 տոկոս աճ կգրանցվի առաջիկա 3-4 տարում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ երկրի բարձր տնտեսական աճի պատճառով առաջացել են լրացուցիչ եկամուտներ, ուստի սեպտեմբերին բյուջեն կճշգրտվի։