Քննական թեստերին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ naec.ge:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի խոսքով, միասնական ազգային քննությունների, ուսուցիչների որակավորման և մյուս քննությունների արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթվանից՝ օգոստոսի 1-ից:
«Արդյունքները բողոքարկել հնարավոր կլինի բոլոր առարկաների նախնական գնահատականների հրապարակումից հետո»,- ասել է Գորգոձեն:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ շուրջ 100 դիմորդի համար արդեն անցկացվել է լրացուցիչ քննություն, որոնց թվում կան թե դիմորդներ, թե ուսանողներ և թե ուսուցիչներ: Մի քանի առարկաներից դեռ լրացուցիչ քննություններ են անցկացվում։
Հուլիսի 4-ին մեկնարկած 2022 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել էր ավելի քան 41000 դիմորդ, որոնցից մինչ այժմ քննություններին մասնակցել է ավելի քան 94 տոկոսը։
Ուսուցչի առարկայական և մասնագիտական ունակությունների քննություններին գրանցվել է ավելի քան 34500-ը, որոնցից քննություններին մասնակցել է մինչև 85%, իսկ ուսանողների դրամաշնորհային մրցույթին մասնակցել է գրանցվածների ավելի քան 71%-ը։