Ինչպես պարզաբանում է գործակալությունը, զբոսաշրջային սեզոնի հետ կապված զգալիորեն ավելացել է ուղևորների և մարդատար մեքենաների հոսքը, ինչի պատճառով «Ղազբեգի» սահմանային անցակետն անցել է 24-ժամյա, հատուկ ռեժիմի։
«Վրաստան-Ռուսաստանի Դաշնության սահմանով տեղափոխվող ապրանքների/ավտոմեքենաների/ուղևորների նկատմամբ մաքսային հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու նպատակով ավելացվել է մաքսային ծառայողների թիվը»,- հայտնում են Եկամուտների ծառայությունից։
Ըստ ծառայության տեղեկության՝ տարածաշրջանում տրանսպորտային բեռնափոխադրումների ավելացման պայմաններում, երկրի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։
«Բացի այդ, ստեղծվել են մաքսային ռիսկերի կառավարման նոր պրոֆիլներ բոլոր այն ապրանքների համար, որոնք գտնվում են պատժամիջոցների ցանկում և դրանց մոնիտորինգն անցկացվում է խիստ հսկողությամբ: Ելնելով վերոնշյալից՝ մաքսային ձևակերպումները անվտանգ և արդյունավետ իրականացնելու համար հնարավոր է որոշ ժամանակով խափանվի բեռների անցումը։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք, այն է՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ենթակառուցվածքային աշխատանքները և մաքսային անցակետում էլեկտրոնային գրանցման նոր համակարգերի տեղադրումը, որոնց պատճառով Վրաստանից դուրս եկող տրանսպորտային միջոցների հսկողության գործընթացները մասամբ ձգձգվում են»,- հաղորդում են Եկամուտների ծառայություն։
Գերատեսչությունը կոչ է անում լրատվամիջոցներին «ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ երկրի անվտանգությանն և հեղինակությանը վերաբերող հարցերին»։