«Ինչպես իմ գործընկերները, ես նույնպես հարկ համարեցի, հատկապես այն բանից հետո, երբ հրապարակվեց պարոն Բիձինա Իվանիշվիլիի նամակը և եղավ հանրության համարժեք արձագանքը, կարծես թե արդարացված է հանրությանը ճիշտ, օբյեկտիվ, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու քաղաքականությունը։
Դրա համար հեռանում եմ և ոչ այլ պատճառով, քանի որ այս անդամակցությունն ինձ «Վրացական երազանքի» հետ կապել է հիմնադրման օրվանից և սկզբունքային անհամատեղելիություն չկա։
Խոսքը միայն անհարմարության մեջ չհայտնվելու մասին է, քանի որ կա քաղաքական կոնյուկտուրա կա և կա իշխանությունում գտնվող կուսակցություն։ Ուստի, երբ ես՝ իշխանության ներկայացուցիչս, հայտարարություն եմ անում, բնականաբար, դա այլ կշիռ ունի, քան անկախ պատգամավորի հայտարարությունը»,- ասել է Մաճարաշվիլին։
Մինչ այս «Վրացական երազանքը» լքել են Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին ու Դիմիտրի Խունդաձեն։
Կուսակցությունից պաշտոնական հեռանալուց հետո նրանք հակաարևմտյան ուղերձներ պարունակող մի շարք հայտարարություններ են տարածել։ Իշխող կուսակցությունը լքած պատգամավորները խոսում են Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձի և ԱՄՆ դեսպանի հետ կոնֆլիկտի մասին։