Աշխարհի չեմպիոն են դարձել Անրի Փութկարաձեն (71 կգ) և Գոռ Այվազյանը (92 կգ):
Հունահռոմեական ոճի մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Փութկարաձեն 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Դավուդ Մամադովին, իսկ
92 կգ քաշային կարգում Գոռ Այվազյանը 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Դարիուս Կիֆերին:
Բրոնզե մեդալներ են նվաճել Սաբա Սուրմանիձեն (55 կգ), Ալեքսանդր Ռուսիտաշվիլին (65 կգ) և Լուկա Գելաշվիլին (80 կգ):
Ընդհանուր թիմային հաշվարկում Վրաստանի հավաքականը 121 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։ Իրանը զբաղեցրել է առաջին տեղը (135) , Ադրբեջանը՝ երկրորդ տեղը (130)։