«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լարին ամրապնդվում է, իսկ միջազգային շուկայում նավթի գները նվազում են, իմ տեղեկություններով վառելիքի գները միանշանակ կսկսեն նվազել օգոստոսի սկզբից, կամ հենց ընթացիկ շաբաթվա վերջից։
Միջազգային շուկայում վառելիքի գնի անկումը սկսվել է հունիսին, թեև վերջին 2 շաբաթվա ընթացքում անկումն ավելի ինտենսիվ է եղել, այդ իսկ պատճառով, վառելիքի գնի նվազումը շուտով կարտացոլվի նաև վրացական շուկայի վրա»,- ասել է Վանո Մթվրալաշվիլին։
Այսօրվա դրությամբ «Բրենտ» տեսակի նավթի 1 բարելի գինը նախորդ ամսվա համեմատ էժանացել է ավելի քան 10 դոլարով: Ինչ վերաբերում է լարիին, ապա այն շաբաթներ շարունակ ամրապնդվում է և վերադարձել է նախահամաճարակային ժամանակահատվածի մակարդակին:
Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայից հետո Վրաստանում կտրուկ աճեց վառելիքի գինը և մինչ այսօր գինը էական չի նվազել: «Վիսոլ» ընկերության նախագահ Սոսո Փխակաձեն հայտարարել էր, որ հենց վառելիքի գինը սկսի նվազել միջազգային շուկաներում, այն մեխանիկորեն կարտացոլվի նաև վրացական շուկայի վրա։ Սակայն, ինչպես լրագրողներին է ասել Փխակաձեն՝ դեռ չգիտի, թե մինչ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը միջազգային շուկաներում նավթի գնի հետ կապված ինչ զարգացումներ կլինեն։
Ընթացիկ տարվա մայիսին, վարչապետի հանձնարարությամբ Մրցակցության գործակալությունը ուսումնասիրել էր վրացական շուկան։ Ըստ գործակալության եզրակացության երկրում մանրածախ գները էապես տարբերվում են և համահունչ չեն միջազգային շուկայում գների աճին։
Վրաստանի կառավարությունը բազմիցս հայտարարում էր, որ տնտեսական թիմը Մրցակցության գործակալության հետ միասին ուղիղ երկխոսություն կունենա ընկերությունների հետ, որպեսզի տեղի ունենա գների փոփոխություն, կամ կառավարությունը սպասում է հստակ փաստարկների, որոնք կհաստատեն վառելիքի գների բարձր մնալու անհրաժեշտությունը: Այս հայտարարություններից անցել է արդեն երկու ամիս, սակայն վառելիքի գնի հետ կապված էական փոփոխություններ չեն գրանցվել:
Որտեղից և որքան վառելիք է ներմուծվում Վրաստան
Վրաստանը տարեկան գնում է միջինը 1․2 մլրդ տոննա նավթ և նավթամթերք (բենզին և դիզել), որի համար վճարում է շուրջ 750 մլն դոլար։
2021 թվականին վառելիքի ներմուծումը երկիր նախորդ տարվա համեմատ աճել է 3․9%-ով։ Ներմուծումը 2019 թվականին նախահամաճարակային ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել է 4․8%-ով, ինչը վկայում է սպառման աճի մասին։
Երկրում ամենապահանջվածը ռեգուլյար տեսակի բենզինն և ամենամեծ քանակությամբ (64%) այս տեսակն է ներկրվում է։ Այնուհետև գալիս են պրեմիումը (34%) և սուպերը (2%):
Ռուսաստանը Վրաստանի համար նավթի գլխավոր մատակարարներից է։
Վառելիք մատակարարող 5 հիմնական երկրները
- Թուրքմենստան – 244․6 հազար տոննա
- Ռուսաստան -221․2 հազար տոննա
- Ադրբեջան – 215․8 հազար տոննա
- Ռումինիա – 204․6 հազար տոննա
- Բուլղարիա -167․7 հազար տոննա
Չնայած որ 2021 թվականի տվյալներով՝ վառելիքի ներկրմամբ Ռուսաստանը երկրորդ տեղում է, 2018-2020 թվականներին այն զբաղեցնում էր առաջին տեղը։
Ռուսաստանից ներմուծումը սկսել է զգալիորեն աճել 2013-14 թվականներից հետո, և վերջին 5 տարում Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ներմուծման մեջ կազմել է միջինը 23%։