Զեկույցի հիմնական եզրակացությունների համաձայն՝ խորհրդարանի գործունեության առաջին տարում խորհրդարանում ելույթի իրավունքից չի օգտվել խորհրդարանի 21 անդամ, որոնցից 10-ը մեծամասնության, իսկ 11-ը ընդդիմության ներկայացուցիչներ են:
«Վրացական երազանքի» 10 ներկայացուցիչները որոնք խորհրդարանում ելույթ չեն ունեցել՝
Սամվել Մանուկյան, Էլգուջա Գոցիրիձե, Էդիշեր Թոլորայա, Սումբատ Կյուրեղյան, Զաալ Միքելաձե, Դիմիտրի Սամխարաձե, Գոդերձի Չանկսելիանի, Վասիլ Չիգոգիձե, Իրակլի Խախուբիա, Վիկտոր Ջափարիձե:
Ընդդիմության 11 ներկայացուցիչները, որոնք խորհրդարանում ելույթ չեն ունեցել՝
Գիորգի Գոդաբրելիձե, Լևան Վարշալոմիձե, Աբդուլա Իսմայլով, Մանուչար Կվիրկվելիա, Վախթանգ Կիկաբիձե, Ռամազ Նիկոլաիշվիլի, Կախաբեր Օքրիաշվիլի, Դիլար Խաբուլիանի, Զուրաբ Ջափարիձեն, Շալվա Նաթելաշվիլի, Էլենե Խոշտարիա (թվարկված պատգամավորների մեծ մասը հայտարարել էր, որ չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքին):
Ըստ զեկույցի՝ խորհրդարանի 12 անդամներ չեն օգտվել ո՛չ ելույթ ունենալու, ո՛չ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու իրավունքից:
«Վրացական երազանքից» այց ցուցակում միայն Սումբատ Կյուրեղյանն է: Մյուս 11 անդամները վերոնշյալ ընդդիմության ներկայացուցիչներն են:
«Վրացական երազանքից» ամենաշատը ելույթի իրավունքից օգտվել են Միխեիլ Սարջվելաձեն, Շալվա Պապուաշվիլին, Իրակլի Քադագիշվիլին, ընդդիմությունից՝ Լևան Իոսիելիանին, Անա Նացվլիշվիլին, Իագո Խվիչիան:
Ընթացիկ տարում տասներորդ գումարման խորհրդարանում պատգամավորները նախաձեռնել են 319 օրենքի նախագիծ, որոնցից 276-ը նախաձեռնել է խորհրդարանական մեծամասնությունը, 41-ը՝ ընդդիմությունը, իսկ 2 օրենքի նախագիծ համատեղ նախաձեռնել են մեծամասնությունն ու ընդդիմությունը:
Հաշվետվության համաձայն՝ խորհրդարանի 47 պատգամավորի արտերկիր գործուղումների համար ծախսվել է 766 860 լարի: Խորհրդարանի 59 պատգամավորի աշխատավարձից կարգապահական պատասխանատվության հիմքով պահվել է 1 105 617 լարի։
Կառավարության անդամները և խորհրդարանին հաշվետու այլ պաշտոնյաներ պատշաճ պատասխանատվություն չեն ստանձնել խորհրդարանի կողմից վերահսկողության իրականացման համար: Նախարարները ժամանակին և լիարժեք չեն պատասխանել պատգամավորների հարցերին, չեն մասնակցել ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրված հանձնաժողովի նիստերին։ 256 պատգամավորական հարցի պատասխան չի տրվել, որոնց մեծ մասը գրել են ընդդիմության ներկայացուցիչները:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ - Վրաստանի» ամբողջական զեկույցը կարդացեք հղումով։