Դավիթաշվիլիի խոսքով, կոնկրետ ընկերությունների գնած նավթը պատժամիջոցի տակ չէ։
«Նման նավթ գնում են Եվրոպայի շատ երկրներ և միջազգային հանրության բազմաթիվ երկրներ։ Վրաստանում նույնպես որոշումներ են կայացվում մասնավոր ընկերությունների կողմից՝ հաշվի առնելով գոյություն ունեցող պրակտիկան։
Ինչ վերաբերում է իրագործման մեխանիզմներին, ապա պատժամիջոցների կիրառման մեխանիզմների հստակեցման գործընթացում ներգրավված են եղել բոլոր պետական գերատեսչությունները, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, գործադիր պաշտոնյաներ՝ ռազմավարական երկրների փորձագետների հետ միասին։ Որոշումները, այդ թվում՝ նավթի կամ նավթամթերքի հետ կապված, համաձայնեցվում և ընդունվում են մեր ռազմավարական գործընկերների հետ։ Այնպես որ, մենք կարող ենք փակել այս հարցը»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Դավիթաշվիլին։
Խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին այսօր ճեպազրույց է ունեցել, որտեղ ասել է, որ երեք ընկերություններ՝ «Վիսոլ գրուպը», «Լուկոյլը» և «Արագվի իմպեքսը» կառավարության օգնությամբ Վրաստան են ներկրում ռուսական նավթ, որը գտնվում է պատժամիջոցների տակ։
«Վրաստանի կառավարությունը և որոշ բիզնեսներ վրացական նավահանգիստներն ու տերմինալները լցրել են ռուսական արյունոտ նավթով։ Վերջին 5 ամսում, ցավոք, Ռուսաստանը մատակարարների շարքում բարձրացել է առաջին տեղ, ինչը նախկինում այդպես չէր։
«Ուկրաինայում ցեղասպանության սկզբից ի վեր Վրաստանի իշխանություններն ու օպերատորները ներկրել են 124 միլիոն դոլարի ռուսական նավթ»,- ասել է Լևան Խաբեիշվիլին։
Ինչպես նշել է Խաբեիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունը երեք օր ժամանակ է տալիս երեք ընկերություններին և տասը այլ ընկերությունների, որոնց անունները դեռ չի նշվում, որպեսզի նրանք հայտարարեն, որ կհրաժարվեն «ներմուծել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթը և ֆինանսավորել Ուկրաինայի ցեղասպանությանը»։