«Պետության կողմից խնդրանք է եղել, որ եթե հնարավոր է, մենք ընդունենք բոլոր այն չվերթերը, որոնք այսօր իրականացվում են Քութաիսիում։ Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը և հաստատում ենք, որ հոկտեմբերին, 14 օրվա ընթացքում բոլոր թռիչքները, որոնք պետք է իրականացվեին Քութաիսիի օդանավակայանում, կիրականացվեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանում»,- ասել է Զաքարաձեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քութաիսիի օդանավակայանի 2,5 կմ երկարությամբ թռիչքուղու պլանային վերականգնման աշխատանքներ են իրականցվելու։ Քութաիսիի օդանավակայանը փակ կլինի հոկտեմբերի 10-ից 24-ը։