Ուսուցիչների որակավորման քննությունները մեկնարկել էին հուլիսի 6-ին: Այս տարի ուսուցչի առարկայական ու մասնագիտական ունակությունների քննություններին գրանցվել էր ավելի քան 34 500 գործող ուսուցիչ և ուսուցչի հավակնորդ: Որոշ առարկաների քննության՝ ուսուցիչների 20 տոկոսը չի ներկայացել քննական կենտրոն: Ընդհանուր հաշվով բացակայությունների թիվը ընդհանուր գրանցվածների 10-15 տոկոսն է կազմում:
Այս տարվա ուսուցիչների քննության գործընթացում երկու նորություն կար՝
- Հայոց լեզվի և ադրբեջաներենի ուսուցիչները առաջին անգամ հնարավորություն ստացան առարկայական քննություն հանձնել և բարձրացնել իրենց կարգավիճակը։ Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցներում այս երկու լեզվի և գրականության մանկավարժները մինչ այս պահը, նման հնարավորություն չեն ունեցել։
- Ինչպես նաև՝ առաջին անգամ մասնագիտական ունակություններից քննություն հանձնեցին ուսուցիչները, որոնք ցանկանում են առաջատարի և մենթորի կարգավիճակ ձեռք բերել:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի մասնագետները կենտրոնի կողմից ստեղծված համակարգչային ծրագրով (eMarker) արդեն սկսել են քննական աշխատանքների ստուգումը: Գործընթացը սկսվել է վրացերենի և գրականության աշխատանքների գնահատմամբ և ընթանում է քննություններին զուգահեռ։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը օգոստոսի առաջին օրերին կսկսի աստիճանաբար հրապարակել քննությունների արդյունքները։ Արդյունքների հետ մեկտեղ բոլոր դիմորդները կկարողանան տեսնել իրենց աշխատանքի էլեկտրոնային տարբերակը, իսկ չհամաձայնելու դեպքում՝ բողոքարկել արդյունքները։