Այսօրվա դրությամբ երկրորդ կարգի տոմսն արժե 25 լարի, առաջին կարգի տոմսը՝ 61 լարի, բիզնես կարգ տոմսը՝ 100 լարի։
«Վրաստանի երկաթգիծ» ԲԲԸ-ն որպես սակագնի բարձրացման պատճառ նշում է վերջին տարիներին էլեկտրաէներգիայի, գնացքների խնամքի և սպասարկման, նյութերի և այլ ծախսերի զգալի աճը։
«Տարիներ շարունակ սակագները չեն փոխվել, իսկ ընկերությունն իր միջոցներով սուբսիդավորում է ուղևորափոխադրումները։ Նշենք, որ այլընտրանքային տրանսպորտով երթևեկության ուղեվարձերը պարբերաբար բարձրանում են։
Ընկերության ծախսերը մասնակի փոխհատուցելու համար, չնայած ճանապարհածախսի թանկացմանը, երկաթուղային տրանսպորտով ճանապարհորդելու ուղեվարձը այլընտրանքային տրանսպորտի համեմատ մնում է ավելի էժան»,- հայտնում են «Վրաստանի երկաթգծից»։
Ընկերությունը պարզաբանում է, որ Թբիլիսի-Փոթի, Զուգդիդի, Օզուրգեթի և Քութայիսի ուղղությամբ շարժվող գնացքներով ուղևորության արժեքը չի փոխվի։ Բացի այդ, ուժի մեջ են մնում ուսանողների, պատերազմի վետերանների և երկաթուղու աշխատողների համար սահմանված արտոնությունները: