Դե ֆայտո նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ Ասլան Բժանիան մատնանշել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, ըստ որի՝ «Աբխազիայի դեմ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն ռազմական օգնություն կտրամադրի հանրապետության զինված ուժերին»։
«Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր հակառակորդը լրջորեն մեծացրել է իր ռազմական ներուժը՝ թե՛ իր, թե՛ դաշնակիցների հաշվին։ Պետք է նկատի ունենալ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեն երկու անգամ գերազանցում է մեր պետության բյուջեին։
Այդ գումարների զգալի մասն ուղղվում է գերճշգրիտ սպառազինությունների և ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերմանը։
Մենք ունենք զինված ուժերի միացյալ ուժ և փորձում ենք լուծել առկա խնդիրները։ Իհարկե, կարևոր է, որ բանը չհասնի ռազմական գործողությունների մեկնարկին։ Այս առումով մեզ մոտ դիվանագիտությունը աշխատում է։ Դժվարություններ կան, տեսնում ենք, վերլուծում։ Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը»,- ասել է Բժանիան։
Ասլան Բժանիան նախատեսվածից շուտ է ավարտել Գուլրիֆշի շրջանի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպումը։ Ըստ դե ֆակտո նախագահի վարչակազմի՝ դրա պատճառը հանդիպմանը ներկա մարդկանց, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների սադրիչ գործողություններն են եղել։