«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ն.Ն.-ն ամուսնանալու նպատակով 2002 թվականին ծնված Փ. Օ.-ին ապօրինի զրկել է ազատությունից: Նշված հանցավոր արարքին մասնակցել է ներկայումս որպես մեղադրյալ կալանավորված Ռ.Մ.-ն:
Ոստիկանությունն ինտենսիվ որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է առևանգված աղջկա գտնվելու վայրը։ Իրավապահների կողմից Ն.Ն.-ն և Ռ.Մ.-ն ձերբակալվել են որպես մեղադրյալ»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որը նշանակում է ապօրինի ազատությունից զրկում։
Երեկ՝ հուլիսի 20-ին, քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան տեղեկություն է տարածել Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկից կնոջ առևանգման մասին։ Ինչպես Facebook-ում գրել է Բայրամովան, ընտանիքի անդամները երկու օր անհաջող փնտրել են առևանգվածին և մեղադրել տեղի ոստիկանությանը անգործության մեջ։ Բայրամովայի կողմից փաստը հրապարակելուց անմիջապես հետո ՆԳՆ-ն հայտարարեց, որ իրավապահները հայտնաբերել են կնոջը։