«Որպեսզի օգնենք, որ բերքը մնա երկրում և մատակարարի տեղական շուկային, մենք որոշում կայացրինք և սահմանափակեցինք ցորենի և գարու արտահանումը։ Ուզում եմ նաև նշել, որ երկրում ցորենի բերքատվությունը բարձրացնելու համար համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, որոնց վրա մենք ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ համատեղ։
ԱՄՆ կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք այս հարցը մի շարք կարևոր հանդիպումների ժամանակ, որպեսզի ստանանք նրանց աջակցությունը սերմնաբուծության, նոր տեխնոլոգիաների ներդրման, սարքավորումների տրամադրման ուղղությամբ, որից հետո կկարողանանք բարձրացնել մեր ինքնաբավության մակարդակը և ներմուծումից ավելի քիչ կլինենք կախված»,- ասել է Օթար Շամուգիան։
Գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ՝ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն ընթանում է անխափան՝ ժամկետին համապատասխան։ Գործընթացի համար մոբիլիզացվել է «Գյուղատնտեսական լոգիստիկ և սպասարկման ընկերություն» ՍՊԸ-ի 78 կոմբայն։
«Կախեթիի շրջանում շուտով կավարտվի ցորենի և գարու բերքահավաքի և տեղավորման գործընթացը, որից հետո կոմբայնները կտեղափոխվեն Շիդա Քարթլի և Սամցխե-Ջավախեթի։ Բերքահավաքի գործընթացում ներգրավված է պետական ընկերության մոտ 80 կոմբայն, ինչպես նաև մասնավոր հատվածի տեխնիկան:
Նշեմ, որ պետական համաֆինանսավորման ծրագրով ավելի քան 30 նոր կոմբայն է ձեռք բերվել մասնավոր հատվածի կողմից, որը նույնպես ներգրավված է բերքահավաքի գործընթացում, թեև այս թիվը բավարար չէ։ Առաջիկա տարիներին մենք կշարունակենք համաֆինանսավորումը և կավելացնենք գյուղտեխնիկայի քանակը ողջ պետությունում, ինչը հնարավորություն կտա ֆերմերներին բերքահավաքի ընթացքում անխափան հավաքել բերքը»,- ասել շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարը։
Բերքահավաքի գործընթացում ներգրավված է Գյուղի զարգացման գործակալության «Բեքահավաք գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման» պետական ծրագրի շրջանակներում համաֆինանսավորմամբ ձեռք բերված 32 կոմբայն: Նշված կոմբայնների ձեռքբերման համար գործակալության համաֆինանսավորումը գերազանցում է 3 մլն լարին։
«Բերքահավաք գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման» պետական ծրագրի մասին
Գյուղի զարգացման գործակալության համաֆինանսավորման չափը մեկ շահառուի հաշվով, հացահատիկի բերքահավաքի համար նախատեսված գյուղտեխնիկայի (կոմբայնի) դեպքում կազմում է ոչ ավելի քան արժեքի 30%-ը, սակայն ոչ ավելի, քան 150 000 լարի, իսկ այլ տեսակի բերքահավաք գյուղտեխնիկայի դեպքում 50% և ոչ ավելի, քան 150 000 լարի:
Ծրագրի պայմանների համաձայն՝ գնվելիք գյուղտեխնիկան պետք է լինի նոր (շահագործման չհանձնված), արտադրված գնելուց ոչ ավելի, քան երկու տարի առաջ, իսկ սարքավորումների երաշխիքային պայմանները պետք է կիրառվեն դիմումի ներկայացումից առնվազն 6 ամսվա ընթացքում։
Ավելի մանրամասն՝ նյութում Ավելացել է գյուղտեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորման չափը