Նրա խոսքով, Վրաստանի կառավարությանը հանձնարարվել է խորհրդարանին ներկայացնել օրենքի նախագիծ, ըստ որի պետական ծառայությունում աշխատավարձերը պետք է կարգավորվեն և այն պետք է հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա։
«Այսօրվա նիստում մենք քննարկում ունեցանք նշված հարցի վերաբերյալ և սահմանվեցին հիմնարար սկզբունքները, թե ինչպես կարելի է երկարաժամկետ կարգավորել նշված հարցը»,- ասել է ֆինանսների նախարարը:
Խուցիշվիլիի խոսքով, այսօր Վրաստանում պետական աշխատողների միջին աշխատավարձը մասնավոր հատվածի աշխատողների միջին աշխատավարձի համեմատ կազմում է մոտավորապես 74%, ինչը պատմականորեն ամենացածր ցուցանիշներից է։ Ըստ նրա, տարիների ընթացքում այս ցուցանիշը տատանվել է և կազմել է 93-94%, սակայն 2021 թվականին այս ցուցանիշը կրճատվել է մինչև 74%:
«Այս չափորոշիչները, որոնք սահմանվում են կառավարության որոշմամբ, նշանակում են, որ հաջորդ տարիներին՝ մինչև 2026 թվականը, ամեն տարի պետական ծառայողների աշխատավարձը կավելանա մոտավորապես 10 տոկոսով, որպեսզի հասնենք այն պարամետրերին, որոնց մասին արդեն նշվեց», - հայտարարել է Խուցիշվիլին:
Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ նշված պարամետրերը կքննարկվեն օրենսդրության մակարդակով, երբ կներկայացվի 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։