Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։
«Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճանը և առանց տեղումների եղանակը, ինչի պատճառով մեծ է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։ Հնարավոր բարդություններից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների մոտիկ վայրերում, անտառների կամ դաշտերի մոտակայքում և աննկատ չթողնել հրդեհային օջախները։
Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնայրվել, ուստի մի՛ աղտոտեք շրջակա միջավայրը։
Ծուխ կամ հրդեհ նկատելու դեպքում անհապաղ հայտնեք ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն՝ զանգահարելով 112 համարին»,- նշված է հայտարարության մեջ։