«Ռեգինֆո»-ին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ տուժածը տեղափոխվել է բուժհաստատություն, նրան ցուցաբերվում է համապատասխան օգնություն։ Նրանց տվյալներով՝ երկրորդ անձը տեղում մահացել է։ Գործակալությունն այլ մեկնաբանություն չի անում, սակայն, ըստ տեղացիների, մահացածը անչափահաս է։
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով: