«Վրաստանում այսօր առանձնահատուկ օր է։ Թբիլիսիում տեղի է ունենում շատ կարևոր երկխոսություն, որը սկսվել է մեր երկու հարևան երկրների միջև և այս գործընթացը առանձնահատուկ ծանրաբեռնվածություն ունի, քանի որ համատեղ ջանքերով մենք կփորձենք ապահովել մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։ Հատկապես կարևոր է նրանց վստահությունը մեր իշխանության հանդեպ»,- հանդիպումից հետո ասել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։
ԱԳ նախարարը անդրադարձել է նաև նշված գործընթացում Վրաստանի վարչապետի ունեցած դերին։ Նա մասնավորապես նշել է, որ Իրակլի Ղարիբաշվիլին 2021 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Հարավային Կովկասում «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մասին և եղբայրական պետություններին առաջարկել է Թբիլիսիում միջնորդական հարթակ ստեղծել։ Ինչպես նշել է նախարարը, այս օրը այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է։
«Թբիլիսին դարեր շարունակ եղել է կարևոր որոշումների կայացման վայր»,- ասել է Դարչիաշվիլին՝ նշելով, որ այսօրվա հանդիպումը թարմացրել է այս հին ավանդույթը։
Նախքան հանդիպումը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։