«Գյուղատնտեսական հողերի սեփականատերերի աջակցության» պետական ծրագրի շահառուների ագրոքարտերին համապատասխան միավորները կփոխանցվեն փուլ առ փուլ: Ծրագրի շրջանակներում սուբսիդիաներ են ստանում 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատերեր/համասեփականատերերը՝ 1 հա-ի դիմաց ստանալով 300 լարիի աջակցություն:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 300,000 փոքր ֆերմեր հնարավորություն ունի օգտվել ծրագրից և կուտակված միավորներով գյուղատնտեսական ապրանքներ գնել մասնագիտացված խանութներից։
Ծրագրից օգտվելու համար ֆերմերները կուտակված միավորների մասին կարող են տեղեկանալ «Լիբերթի Բանկի» պաշտոնական կայքի միջոցով՝ https://myliberty.ge/?id=agro, որից հետո պետք է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ագրո քարտը ակտիվացնելու կամ նորը ստանալու համար։
Ագրոմիավորներով գնումներ կատարել հնարավոր է Վրաստանի 500-ից ավելի մասնագիտացված խանութներում:
Միավորները կարող է օգտագործվել միայն գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ (պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն) ձեռք բերելու համար։
Պետական ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն լարի։ Ագրոքարտերին փոխանցված միավորների օգտագործման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 30-ն է: