Վրաստանում նույնպես ակնկալվում է, որ Թուրքիայից ներմուծվող դեղագործական արտադրանքը կթանկանա 25-30 տոկոսով, որի ազդեցությունը տեղական շուկայի վրա կարտացոլվի մոտավորապես 1 ամսվա ընթացքում։
Մասնագետների խոսքով, վրաստանյան շուկայում գների փոփոխությունը կախված կլինի այն բանից, թե ինչ քանակությամբ դեղորայք ունեն ընկերությունները իրենց պահեստներում: Վրաստանում Թուրքական դեղամիջոցների քների փոփոխություննը՝ կոնկրետ դեղերի դեպքում, հնարավոր կլինի պարզել օգոստոսի երկրորդ կեսից:
Եվրոպական դեղերի համեմատ ավելի էժան թուրքական դեղերի ներկրումը Վրաստան սկսվեց այս տարվա հունվարից։ Առողջապահության նախարարության՝ հունիսի 24-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, վրացական դեղատների ցանցերում առկա է Թուրքիայից ներկրված ավելի քան 400 տեսակի դեղամիջոց, որոնց գները նախկինների համեմատ 60%-80%-ով ցածր են։
Նախարարության զեկույցի համաձայն՝ այս տարվա մարտից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 155 հազար քաղաքացի է գնել Թուրքիայից ներկրված դեղամիջոցներ և հին գներով 74 միլիոնի փոխարեն վճարել մոտ 23 միլիոն լարի։