«Հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների։ Հիմնական հարցերն են առանց վիզայի ռեժիմի շուտափույթ վերականգնումը և ուղիղ չվերթները Ռուսաստանի և Վրաստանի միջև։
Ում որ մենք հանդիպել ենք «Գոսդումայի» պատգամավորների բացարձակ մեծամասնությունը մտահոգված են մոտիվացված, որ առանց վիզայի ռեժիմը ինչքան հնարավոր է շուտ լինի, գումարած ուղիղ թռիչքները», - ասել է Մորգոշիան «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «Ալտ Ինֆո»-ն երկար ժամանակ իրեն համարել է Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կայունացման որոշիչ օղակներից մեկը։
Բացի այդ, Մարտինենկոն նշել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունը Մոսկվայում շատ ավելի մեծ համակրանքի է արժանի, քան նախորդը, թեկուզ միայն այն պատճառով, որ չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և փորձում է «չխրվել եվրոպացիների անիմաստ հռետորաբանության մեջ»։
Բռնի և հոմոֆոբ խմբավորումը որպես «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո» կուսակցություն հիմնվել է նախորդ տարվա նոյեմբերին։ Վրաստանի հանրային պաշտպանը կարծում է, որ կուսակցության գործունեությունը պետք է արգելվի, և այդ գործով սահմանադրական հայց է նախապատրաստել։
Ըստ Նինո Լոմջարիայի՝ «Ալտ Ինֆո»-ի բազմաթիվ հայտարարությունները պարունակում են սահմանադրական կարգը տապալելու նշաններ, առաջացնում են տարբեր տեսակի կոնֆլիկտներ, քարոզում՝ բռնություն, ատելություն և պատերազմ: